ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Պետդեպ
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները։
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը, ինչպես Անկարան, աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ուղիղ բանակցություններին Երեւանի եւ Բաքվի միջեւ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին, ապա այս թեման, ըստ ամերիկացի դիվանագետի, քննարկվել է։
Միլլերի խոսքով՝ այս հարցը պարբերաբար վերանայվում է արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Նա, սակայն, չի հրապարակել քննարկման մանրամասները։
Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նրա խոսքով, եթե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, ապա Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան