Հանցակազմի բացակայության պատճառով Ասպրամ Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցի
«Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐԻ քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը․
«Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshot-ը՝ մեկնաբանությունների բաժնում):
Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր եւ իրականացվում էր ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, եւ մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու եւ այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու:
Այսօր արդեն տեղեկացա, որ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է:
Հ. Գ. պատրաստվում եմ հորդոր-գրություն ուղղարկել ՆԳՆ, ՀԱՅԵՐԵՆԻ արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար: Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»,- գրել է պատգամավորը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան