Մարդուն բերման են ենթարկում, մեքենայում ծեծում են, երբ նա չի էլ դիմադրում, դրա դեմ ինչ-որ բան կա՞. Գեղամ Նազարյան
Գրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները կարող են զենք եւ տարբեր ֆիզիկական հնարքներ կիրառել, բայց գրված չէ՝ ում նկատմամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Մի քանի ամիս առաջ պարեկներից մեկն էր զենք կիրառել եւ մինչեւ հիմա չպարզվեց՝ ինքն իրավունք ունե՞ր այդ դեպքում զենքը կիրառել, թե ոչ: Ես ուզում եմ այս հարցին եւս մեկ անգամ անդրադառնանք, թե զենք եւ ֆիզիկական միջոցներ ո՞ւմ նկատմամբ կարելի է կիրառել, որովհետեւ ունենք դեպքեր, երբ ինչ-որ անձին բերման են ենթարկում, եւ ավտոմեքենայում ծեծի են ենթարկում: Հիմա իրավապահ մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի՞ բերման ենթարկվածին, որը դիմադրության փորձ էլ չի անում, հարվածներ հասցնել, գուցե մանկության հետ կապված ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով: Դրա դեմ ինչ-որ բան կա՞:
Ո՞նց անենք, որ այն մարդը, որ կոչված է օրենքը պահպանելու, այդ օրենքի քողի տակ չսկսի անօրինական ֆիզիկական ուժ կիրառել, եւ այդ պահին իշխանության գտնվողն ուժը ստիպված է լինում նրանց արած մեղմ ասած, հիմարությունները լղոզել, սվաղել»,-ասաց նա:
Ի պատասխան արդարադատության փոխնախարար Արամ Մկրտչյանն ասաց. «Յուրաքանչյուր մասնավոր դեպքում զենքը կան ֆիզիկական ուժը կիրառվել է օրենքին համապատասխան, թե ոչ, այդ պատասխանը կարող է տալ միայն վարույթ իրականացնող մարմինը: Ես գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ հստակ նշել, որ որեւէ դեպքում քաղաքացուն ծեծի ենթարկելու որեւէ իրապահ մարմնի ներկայացուցիչ իրավունք չունի: Ֆիզիկական ուժ եւ հատուկ հնարք կիրառելը մի բան է, ծեծի ենթարկելը՝ այլ բան»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց. «Ծեծը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ այդ մարդու զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Նույնը վերաբերում է նաեւ այն անձանց, որոնք դիմադրություն են ցույց տալիս եւ ծեծի են ենթարկում իրավապահ մարմնի ներկայացուցիչներին»:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան