Նիգերը կարող է հարձակման ենթարկվել աֆրիկյան մի քանի երկրների կողմից
Արեւմտաաֆրիկյան ECOWAS տարածաշրջանային դաշինքը հայտարարել է, որ «Х օր» է ընտրել հնարավոր ռազմական միջամտության համար՝ Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին պաշտոնում վերականգնելու նպատակով, տեղեկացրել է CNN-ը։
Դաշինքի քաղաքական հարցերի, խաղաղության եւ անվտանգության հարցերի հանձնակատար Աբդել-Ֆաթաու Մուսան հայտարարել է, որ զինված ուժերը «պատրաստ են գործել ցանկացած ժամանակ, երբ հրաման տրվի» ռազմական միջամտության մասին։
«Х օրը» որոշված է, ինչի մասին չենք հրապարակի»,- ասել է նա լրագրողներին Գանայի մայրաքաղաք Աքրայում։
Անցած շաբաթ ECOWAS-ը հրաման էր տվել «ակտիվացնել» տարածաշրջանային պահեստային ուժերը Նիգեր ներխուժմանը պատրաստվելու համար, որը զավթել է ռազմական խունտան հուլիսի 26-ին։
Ուրբաթ Մուսան կրկնել է, որ դաշինքի գերակա խնդիրը «կարճ ժամկետում սահմանադրական կարգի վերականգնումն է»։
«Մենք չենք պատրաստվում անվերջ երկխոսություն վարել։ Դա պետք է արդյունավետ լինի»,- ավելացրել է հանձնակատարը։
Նա նորից կոչ է արել ազատ արձակել երկրի «օրինական ղեկավարին, որին պահում են տնային կալանքի տակ կնոջ եւ որդու հետ միասին՝ այն ժամանակվանից, երբ ռազմական խունտան իշխանազրկել է նրան։
Նիգերի խունտան հայտարարել է, որ նրա դատական հետապնդման ապացույցներ է հավաքել «պետական դավաճանության» համար։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն