Ինչպե՞ս է տղամարդն առանց բառերի ասում «Ես քեզ սիրում եմ»
Նույնիսկ փոքր արարքները բառերից արտահայտիչ են
Նա կարող է նախաճաշը պատրաստել հենց այնպես, ինչպես դու սիրում ես։ Կարող է քո ոտքերը մերսել այն բանից հետո, երբ դու ամբողջ օրն անցկացրել ես բարձրակրունկ կոշիկներով։ Կարող է օգնել քեզ տնային գործերում։ Սրանք փոքրիկ արարքներ են, որոնք ցույց են տալիս, որ նա ուզում է հեշտացնել քո կյանքն ու արտահայտել իր սերը։
Նա հուսալի է
Շատ կանայք սիրո դրսեւորումները փնտրում են միայն նվերներում, ծաղիկներում, տոնակատարություններում ու Սուրբ Վալենտինի օրվա անակնկալներում։ Մինչդեռ կան բազմաթիվ այլ արարքներ, որոնք խոսում են նրա սիրո մասին, բայց աննկատ են մնում։ Օրինակ, նա ժամանակին երեխաներին վերցնում է դպրոցից։ Հետեւում է ձեր բնակարանի վիճակին։ Անընդհատ վերանորոգում է այն։ Գնումներ է կատարում։ Չնայած այդ ամենն այնքան ռոմանտիկ չէ, բայցեւայնպես, ստեղծում է հոգատարության ու սիրո զգացողություն, քանի որ գիտես կարող ես ապավինել մեկին, ով մտածում է քո ու ձեր ընտանիքի մասին։
Նա ստեղծում է հարմարավետության ու անվտանգության զգացողություն
Դու զգում ես, որ նրա կողքին կարող ես լինել անկեղծ, քանի որ նա քեզ չի դատապարտի։ Դու նրա կողքին քեզ հանգիստ ու լավ ես զգում։ Չկարծես, թե այդ ամենն ինքնըստինքյան է ստացվում՝ նա դրա համար ջանքեր է գործադրում։
Նրա հայացքում զգացվում է նրա սերը
Պարզապես ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա քեզ նայում, երբ դու շտապում ես երեխաներին դպրոց տանել, երբ ընտրում ես հագուստ, երբ պնդում ես քո տեսակետը։ Տղամարդու հայացքը շատ բան է ասում նրա զգացմունքների մասին։
Աղբյուրը՝ Wday.ru

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...