Հոգեբանները հայտնել են, թե ինչու են մարդիկ հարաբերություններից խուսափում
Սիրո ձգտումը մարդկության հզոր մոտիվատորներից է: Սիրո են ձգտում մեզանից շատերը, դա այն բանի մի մասն է, որը մեր կյանքին իմաստ է հաղորդում, պնդում են Glendon ասոցիացիայի հոգեբանները՝ նշելով, ի դեպ, որ այն մարդուն չի խանգարում հարաբերությունների հանդեպ կործանարար գործել: Այս մասին հայտնում է Planet-today-ը:
Մարդիկ տարբեր պայմաններում են մեծանում, հարաբերությունների մասին տարբեր գաղափարներ ունեն, սիրո մասին՝ տարբեր հայացքներ եւ համոզմունքներ: Հոգեբանները, սակայն, պնդում են, որ չնայած այս ամենին, բոլորը (մեծ մասամբ) օժտված են անիրական վախի որոշակի մակարդակով՝ կապված սիրո օբյեկտի հետ:
Մարդկանց գերակշիռ մասը հարաբերություններին երկակի է վերաբերվում: Նրանք մտերիմ լինելու չգիտակցված վախ ունեն եւ միեւնույն ժամանակ մենակությունից էլ են վախենում: Այս վախը ոմանց ստիպում է դիմադրել մտերմությանը: Կամ դա հանգեցնում է նրան, որ վախը նրանց ստիպում է կառչել հարաբերություններից: Նրանք մշտապես անհանգստանում են կորցնելու վախից: Հարաբերությունները հաճախ այն բանի արդյունքն են, երբ մարդիկ հակադիր վիճակերի միջեւ հավասարակշռություն են ստեղծում:
Հաճախ ենթագիտակցական վախ է առաջանում, որ շատ դժվար է սեր գտնել եւ էլ ավելի դժվար է այն երկար ժամանակ պահպանել: Անկախ այն վախից, որ զուգընկերը կարող է հեռանալ կամ հարաբերություններ հաստատելու կամ պահպանելու փորձերից, սերն ինքնին մարդու անկախությունը սահմանափակում է, եւ սա կարող է ստիպել այնպես վարվել, որ հարաբերությունների համար կործանարար հետեւանքներ ստեղծվեն:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)