Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան

Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է արել իր այդ հայտարարությամբ, քանի որ եթե մինչև այդ ՌԴ-ն կամ նույն Արցախից կային մարդիկ, ովքեր պատրաստ էին գործակցելու, ապա այժմ հարցեր են առաջանում: Այս մասին Alpha Newsroom-ի մայիսի 30-ի թողարկման ուղիղ եթերում ասել է Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները՝ ուղղված արցախահայությանն ու Արցախի պետական գործիչներին:

«Նա ի՞նչ ասաց՝ երբ այս բոլոր հարցերը կարգավորվեն, անցած 30 տարիներին ով, որ զբաղվել է Արցախի պետականության գործով՝ ես դրանց բոլորին հատ-հատ պատժելու եմ, դրանք սեպարատիստներ են, դրանց հետքը չպետք է մնա, այդ պետականության հետքը պետք է չմնա»:

Անդրադառնալով Արցախի որոշ գործիչների շրջանում եղած տեսակետին, թե Հայաստանում կա որոշակի անտարբերություն Արցախի ճակատագրի նկատմամբ՝ Սողոմոնյանը հիշեցրել է, որ գրեթե մեկ տարի առաջ ամբողջ Երևանը ոտքի էր կանգնել, գոռում էր Արցախ, իսկ Արցախից եղավ մեկ-երկու հայտարարություն այն մասին, որ քաղաքական ավանտյուրիզմը լավ բան չէ, և պետք է դիվանագիտությամբ զբաղվել:

Իսկ հիմա դրանով եկանք այն կետին, որ այսօր Ալիևի խոսքերից դուրս է գալիս, որ նրանց, ովքեր զբաղվել են Արցախի պետականության կայացմամբ, պետք է բանտ տանեն: Նա հարցադրում է արել՝ Բավքի՞ բանտ են տանելու, սրա՞ համար էր մեր դիվանագիտությունը:

«Այն մարդիկ, ովքեր նախքան Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը, հույս ունեին, որ գուցե ինչ-որ բան կարող է ստացվել Երևան-Բաքու ներկա բանակցություններից, այժմ ոչ միայն ասելիք չունեն, այլև այդ մարդիկ հիմա նոր էներգիայով պետք է լծվեն իրական գործին ու չզբաղվեն ինքնախաբեությամբ: Մենք ականատես եղանք, թե Թուրքիայի նախագահի ընտրության օրն ինչպես Իլհամ Ալիևը չսպասեց իր մեծ եղբոր՝ էրդողանի հաղթանակի մասին պաշտոնական լուրին և շատ լկտի վերջնագրով հանդես եկավ ու բացեց իր մտադրությունների բոլոր փակագծերը»:

Սողոմոնյանի վերլուծության համաձայն՝ Արցախը պետք է նույնչափ անհանդուրժող կեցվածք ունենա և այդ կեցվածքը հստակ ուղերձներով փոխանցի Հայաստանի հանրությանը, քանի որ այդ քայլն ուղղակի կենսական անհրաժեշտություն է դառնում Ալիևի վերջին հոխորտանքների պայմաններում, հակառակ դեպքում դրանց բացակայությունը շատ վտանգավոր կլինի Արցախի ճակատագրի համար:

Ստեղծված քաղաքական դիսկուրսի համատեքստում, երբ Ադրբեջանը բացահայտել է իր ծրագիրը՝ Սողոմոնյանը կարևոր է համարել, որ ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ հայկական կողմի պահանջների մեջ պետք է հստակեցվի Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի հարցը, մասնավորապես պետք է պահանջ դրվի, որ վերջինիս լիազորություններն ընդլայնվեն և ժամկետն անհապաղ երկարացվի՝ կախված չլինելով Ադրբեջանի կամքից, ինչպես եռակողմ հայտարարության մեջ է նշված:

Սողոմոնյանի երրորդ դիտարկման համաձայն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է նոր բովանդակություն ստանա ստեղծված իրավիճակում:

Փաստորեն, եթե Ալիև-Էրդողան տանդեմը նոր ցեղասպանություն է պատրաստվում իրականացնել՝ մենք պետք է ցույց տանք, որ դա արդեն մի անգամ տեղի է ունեցել. Թուրքիան բացահայտ օժանդակում է Ադրբեջանին, իսկ իրեն կայսր զգացող էրդողանը հիմա ցանկացած քայլի կարող է գնալ.

«Հայ Դատի խնդիրները հիմա պետք է նորից առաջին պլան մղվեն: Այն գործելակերպը, որ մենք ժամանակին գնացինք աշխարհի մոտ և ասացինք, թե այսպիսի իրադարձություններ են տեղի ունեցել՝ պետք է ճանաչեք և դատապարտեք, այս գործընթացը նոր թափ և իմաստ պետք է ստանա», — ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը և հավելել, որ այս առաջարկը նա պատրաստվում է տարբեր ձևերով ներկայացնել նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի մեր գործընկերներին, այդ թվում՝ նաև հրապարակավ: