Այս իշխանությունները կամ իրենց ղեկավարը չեն, որ որոշելու են մեր ճակատիգիրը․ Բագրատ Սրբազան
«Այսօր գողացված է մեր ուրախությունը, գողացված են մեր երազները, նպատակները, լինելության իրավունքը, ամեն ինչ գողացված է, մեզ մնում է վերականգնել այդ ամենը»,- «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ես խորապես հավատում եմ, որ մենք կարող ենք անել դա։ Այս իշխանությունները չեն, որ որոշելու են մեր ճակատագիրը։ Այս իշխանությունները կամ իրենց ղեկավարը չեն, որ որոշելու են մեր՝ ազատ ապրելու, մեր սեփական պետությունն ու հայրենիքն ունենալու, մեր ինքնությամբ ապրելու իրավունքը։ Ես ամեն օր հայտարարելու եմ դրա մասին և մեր գործողություններն էլ վկայելու են դրա մասին։
Ուղղակի կոչ եմ անում մեր սիրելի ժողովրդին, ովքեր հայրենիք ունեն, ովքեր կառանձնանան իրենք իրենց հետ և կգնահատեն այսօրվա իրավիճակը։ Չեմ կարծում, որ հայրենիք ունեցող որևէ մարդ, որն այս կամ այն պատճառով ինքնամփոփվել է, գոհություն ունի այս վիճակից։ Սա մեր պատմության շրջադարձային կետը կարող է լինել։ Այս իրավիճակը կարող է նաև նպաստել մեր կյանքի լիակատար վերականգնմանը։ Մենք մեր ներքին ինքնաճանաչողությամբ և մեր գործողություններով պետք է փաստենք ինքներս մեզ, ապա՝ աշխարհին, որ մենք ո՛չ հանձնված, ո՛չ պարտված, ո՛չ էլ ոչնչացված ժողովուրդ ենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն