Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճան. Գեղամ Նազարյան

Մեծագույն ցավ եմ ապրում նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով այսօր մասնակից դարձան իմ` հերոս Աբգարի հոր դեմ կազմակերպված զազրելի արշավին։ Կատարվածը ցավալի էր, թե իր բնույթով, թե չհասկացվածությամբ, թե, ցավոք, ուղղորդմամբ:

Լրագրողի եւ լրատվամիջոցի հետ վիճելու ցանկություն եւ մտադրություն չունեմ, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ լրատվամիջոցներում։ Պարզապես մի խորհուրդ լրագրողին` Նիկոլին մի գերազանցիր, ամոթ է, արժանապատիվ չէ։ Վերնագիր ստանալու համար ծանր մեղքի տակ մի մտիր։

Իսկ հիմա բուն հարցի մասին, համարո՞ւմ եմ Նիկոլին դավաճան թե ոչ: Նիկոլի գործողությունների, քայլերի, արկածախնդրության հետեւանքները չսպիացող վերք է պատճառել ինձ, իմ ընտանիքին, հազարավոր մեր նման ընտանիքներին։ Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճանը։

Մեծագույն անբարոյականություն եմ համարում փորձերը մոլորեցնել հանրությանը եւ տպավորություն ստեղծել, թե ես այս կամ այն պատճառով աշխարհին այլ կերպ, Նիկոլի գործողություններին էլ բոլորովին այլ կերպ եմ նայում, քան նախկինում։
Որեւէ մեկին, անգամ իմ դեմ սկսած արշավի հրամանատարին, մասնակիցներին չեմ մաղթում կամ ցանկանում այն, ինչ ես ու իմ կինը, իմ դուստրն ու որդին զգալու են մինչեւ կյանքի վերջ։

Կրկնում եմ, Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճան։ Հայոց լեզվում չկա բառ, որով ես կամ ինձ նման տասնյակ հազարավոր ծնողներ կարող ենք նկարագրել այն ինչ զգում ենք, այն ինչ մտածում ենք Նիկոլի մասին։

Մի մտեք այնտեղ որտեղ սարսափելի ցավ է, մի գնահատեք դիմացինի կորստյան չափը եւ այդ կորուստը բերողի հանդեպ նրանց ունեցած վրեժը կամ նրանց ընկալումը դրա նկատմամբ: Եթե մեկին բառեր են պետք կրկնեմ այդ բառերը նորից ՝ Նիկոլը ձեզ համար պարզապես դավաճան է, իսկ ինձ համար ավելին քան դավաճան:

Հուսամ վերնագիր տարածող հայերը իրենց մեջ ազնվություն կգտնեն տարածել նաեւ սա: Հուսամ այս նյութի հեղինակ լրատվամիջոցը եւս գրառումս կտեղադրի ու նույն ջերմեռանդությամբ կտարածի։

Բոլորիդ ընտանիքներին երջանիկ ընտանեկան կյանք եմ ցանկանում: Այնպիսի կյանք, որբեք չզգաք, թե ինչ է զգում Գեղամը, Դավիթը, Վաչագանը, Հակոբը, Դարչոն, Գեւորգը, Սիմոնը, հազարավոր այլ հայրեր։

Աբգարս ինձ հուշում է` ներողամիտ եղիր, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։

Իսկ իմ խոսքերին կասկածողները թող նայեն Աբգարիս խաչքարին ու մեկ անգամ եւս խորը մտածեն, թե ինչ են անում։

Աստված պահապան ու օգնական մեր երկրին ու ազգին։