«Մհերից առաջ թող մանդատը դնեն Ալենը, Վահագն Ալեքսանյանը, մատն աչքս կոխած Հակոբ Ասլանյանը, Փաշինյանը»․ Գեղամ Նազարյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետքերով այսօր ԱԺ-ում են քննիչները՝ առերեսում իրականացնելու նպատակով։ «Մանրամասներ հայտնել չեմ կարող, որովհետեւ իրավունք չունեմ։ Քննչական գործողություն է ընթանում։ Դեպքի ականատեսներն են առերեսվում, որպեսզի քննիչների համար ճշտվեն որոշակի անճշտություններ»,-լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Ըստ նրա՝ մթնոլորտ թելադրողը քննիչներն են․ «Որեւէ տհաճ իրավիճակ, անցանկալի իրադարձություն չկա։ Իմ կարծիքով՝ չի էլ կարող լինել։ Ցավում եմ, որ մեր երկրում տրամաբանությունը չի աշխատում, այլ անտրամաբանությունը։ Հատուկ կարեւոր գործերով քննիչներ են․ երկրում բազմաթիվ լուրջ խնդիրներ կային։ Մարդիկ գործից կտրվել-եկել են ԱԺ-ին ոչ հարիր այդ միջադեպը քննելու»։
Գեղամ Նազարյանը նշեց՝ համաձայն չէ տեսակետների հետ, թե այդ միջադեպն իրականում բնորոշ էր ազգային ժողովին։
Հարցին՝ ի՞նչ եք կարծում, գլխավոր դատախազը կդիմի՞ ԱԺ-ին՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Հուսով եմ՝ խոհեմ կլինեն ու կհասկանան, որ այս հարցով իրենք չեն կարող գալ ԱԺ։ Իսկ անգամ եթե գան, ապա մինչ այս Վահագն Ալեքսանյանը, մատը իմ աչքը կոխած Հակոբ Ասլանյանը ու էլի մի քանի պատգամավորներ պետք է իրենց մանդատից հրաժարվեին, ներողություն խնդրեին, Ալենն էլ միանար իրենց ու ասեր, որ չի կարող լինել ԱԺ նախագահ, որովհետեւ թքում է ժողովրդի երեսին։ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական կտար ու կթվարկեր, թե որքան վատ բաներ եղան իր օրոք։ Այդ ամենից հետո եթե գան ու առաջարկեն Մհերին անձեռնմխելիությունից զրկել, ապա ես կողմ կլինեմ»։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն