Իվան Ուրգանտը նմանակել է Քսենիա Սոբչակի նախընտրական հոլովակը (տեսանյութեր)
ՌԴ հայտնի հաղորդավար և դերասան Իվան Ուրգանտը նմանակել է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նախընտրական հոլովակը, որում նա հայտարարել է երկրի նախագահի պաշտոնին 2018 թվականին առաջադրվելու մտադրության մասին: Տեսանյութը ցուցադրվել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում, հայտնում է lenta.ru-ն:
«Իմ անունն Իվան Ուրգանտ է, ես 36 տարեկան եմ՝ չնայած իրականում ես 35 եմ: Բայց մյուս կողմից՝ ես 36 եմ»,- սկսել է հեռուստահաղորդավարն իր խոսքը:
«Կարելի է բազմաթիվ հարցեր տալ՝ ինչո՞ւ, ե՞րբ, ժամը քանի՞սն է, ո՞ւմ տաբատն է, ո՞վ է լողացրել շանը»,- հավելել է Ուրգանտը:
«Երբ ես երկու տարեկան էի, արդեն հայտնագործել էին շոգեքարշը: Երբ ես յոթ տարեկան էի, Օլեգ Գազմանովն արդեն գրել էր «Լյուսի» երգը: Երբ ես ինը տարեկան էի, Իգոր Լիվանովը նկարահանվել է «Тридцатого уничтожить!» ֆիլմում: Երբ ես 12 տարեկան էի, ես արդեն 27 էի: Եվ այդ պատճառով ես որոշել եմ գնալ ընտրությունների»,- նշել է հաղորդավարը:
Հիշեցնենք, որ Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին:


















































Սոբչակը լուսանկար է հրապարակել բելառուսական ընդդիմության առաջնորդի ամուսնու հետ
Քսենիա Սոբչակը կարանտինում դադարել է իրեն հետեւել եւ խնամել
Վերջապես եկավ իմ ժամանակը. Սոբչակի հեգնական գրառումը
Սոբչակը հետեւորդներին շնորհավորել է թոփլես ու փակել Գլյուկոզայի կուրծքը
«Վնուկովոյում» Քսենիա Սոբչակին իջեցրել են Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավից (տեսանյութ)
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան