Հերթական սրբապիղծ որոշման փորձը
Հերթական սրբապիղծ որոշման փորձը ։
ՓԱԿՎՈՒՄ Է ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ ։
Այսօր անհայրենիք իշխանությունները իրենց ազգադավ պարագլխի հետ միասին , իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի ՝ այն է ԿԳՄՍ <<կանտոռայի>> միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը ։ Թիրախում ԳՈՅ թատրոնն է ։ Մշակույթի , գիտության , կրթության , ազգայինի , իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է ։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի , կայացած թատերախումբ , ուրույն ձեռագիր , միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ ։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է ՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ , ինքնատիպ , ոչ մեկի չնմանվող , թատրոնի համար ապրող , թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ ։ Թատրոնը փակելու պատճառաբանությունները <<կանտոռայի>> կողմից ինչպես մնացյալ դեպքերում անհիմն են , տկար , մտացածին , ինքնագործ ու դավադիր ։ Սա ընդհանրապես ամբողջ համակարգը քանդելու , ավերելու , ոչնչացնելու , հակամշակութային , տվյալ դեպքում հակաթատրոնական գործընթաց է, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները իրենց << լակոտնյայով >>։ Նպատակը ՝ փակել թատրոններ , կրճատել քանակը , պետական աջակցությունից զրկել , նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին , ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։ Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է ՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն , չունենալ մշտական թատերախումբ , չունենալ գեղարվեստական ղեկավար , այլ շենք , որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։ <<Կանտոռայի>> սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են , անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին , չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին , չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել , սպանել մշակութային օջախ , թատրոն , դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին , մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին , մեր թատրոնի կողքին , Հայոց Թատրոնի կողքին։
Ես և իմ ամբողջ ընտանիքը , ողջ անձնակազմով ՝ այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին։
ՀՀ ․ վաստակավոր արտիստ ՝
Տիգրան Ներսիսյան


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն