Հայր մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ. Անառակի կիրակի
Այսօր Մեծի Պահոց շրջանի երրորդ կիրակին է, որը կոչում է Անառակի կիրակի։
Հիսուս Քրիստոս իր քարոզչությունը սկսեց հենց ապաշխարության կոչով․ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»(Մատթ․ 4: 17)։ Ղուկաս ավետարանիչը ավելի ազդու է ներկայացնում Քրիստոսի այս խոսքը․ «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք» (Ղուկ․13: 3)։
Այս Կիրակի ընթերցվում է «Անառակ որդու» առակը։
Առակի հերոսը հարուստ ընտանքի կրտսեր որդին է։ Ով ուներ ամեն նախապայման՝ մնալու իր երջանիկ ընտանիքում, բայց ահա հորից պահանջեց իր բաժին ժառանգությունը, տակավին հոր կենդանության օրոք, և ամեն բան վերածեց դրամի ու օտարության մեջ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Անառակ որդու անկումը, ինչպես նաև մեր անկումը, սկսվում է հենց այն պահից, երբ մեզ տրված լավը ու բարին վերածում ենք անպետքության, սին ցանկություններին հագուրդ տալու մոլուցքի և սկսում ենք վատնել ամեն բան։
Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, անառակը՝ մեղուցյալ մարդկությունը, հայրական տունը՝ եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Աստծուց հեռանալը և մեղքին տրվելը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից մեղքով զրկվելը, սաստիկ սովը՝ ոգու սովը, որն աստվածային գիտության և առաքինի վարքի պակասությունն է, աստվածային խոսքին ու շնորհին վերստին ձգտելը՝ զղջմամբ ու ապաշխարությամբ առ Աստված դառնալը:
Այսուհետ, եկեք ամեն մեկս քննենք մեզ, տեսնելու համար թե կյանքի, ո՞ր ուղղությամբ ենք ընթանում՝ Հոր տանից հեռանալո՞ւ, թե՞՝ վերադարձի։
Վերադարձի ճանապարհը մեր քայլերը պիտի ուղղի դեպի մեր եկեղեցին, որտեղ ամենքս պետք է խնդրենք Աստծո ներողամտությունը, Նրա ողորմությունն ու գութը և վստահ լինենք, որ Տերը պիտի ընդունի մեր աղոթքները։
Արարատյան Հայրապետակնա թեմի Տեղեկատվական բաժին


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն