Պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, նա է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փետրվարի 3-ին պատիվ ունեցա ներկա գտնվել և ելույթով հանդես գալ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սրահում Հ․ Յ․ Դաշնակցության հիմնադրման 133-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:
Երեկոյին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միությունների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրավիրյալներ։
Ելույթում նշել եմ, որ «Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։ Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։
Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը»։
Դաշնակցական ընկերներիս ուղված հատվածում շեշտել եմ, որ «Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ վառողը դառնանք նրա համար։
Եթե մեր ժողովուրդը նետվում է մարտի, ուրեմն մենք պետք է լինենք նրա առաջնորդողը։ Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի