Ջիգարխանյանը՝ կնոջ հետ վեճի մասին. եզակի նողկալի պատմություն է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որքան էլ դա ցավալի է, դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն օրեցօր միայն աճում է: Դրանից, սակայն, գործը չի հստակվում եւ ավելի խճճված է դառնում:
Տեղի ունեցածի էությունը հայտնի դերասանի եւ նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի միջեւ հնարավոր վեճն է: Այն պատճառով «հնարավոր», որ կինը պնդում է, թե ոչ մի վեճ էլ չի եղել, իսկ Արմեն Բորիսովիչը, որը 57-րդ քաղաքային հիվանդանոցում է, նրա մասին իր դատողություններում ավելի կտրուկ է՝ նա իրեն ամեն ինչից զրկել է, եւ սա դեռ մեղմ է ասված: Դրանից զատ, Արմեն Ջիգարխանյանը Վիտալինային տեսնել չի ցանկանում: Վիտալինան եւս կապ չի հաստատում: Դերասանի քույրը, որը Երեւանում է բնակվում, իր՝ բժշկական վարկածն է առաջադրել: Նա պնդում է՝ իբր եղբայրը շաքարային դիաբետի հետեւանքով բռնկուն է դարձել, եւ այս հիվանդությունն ունի իր հատուկ նյարդային արտահայտությունները:
Իրավիճակը մասամբ պարզաբանել է ինքը՝ Արմեն Ջիգարխանյանը «ՄԿ»-ի հետ զրույցում:
«Շուտով, երբ հիվանդանոցից դուրս գամ, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, դա այնքան էլ պարզ չէ եւ այսպես չես հասկանա»,- թղթակցին խոստացել է Արմեն Բորիսովիչը:
Լավ, Արմեն Բորիսովիչ, կսպասենք, բայց մինչ այդ միայն մի բան ասեք՝ Ձեզ ինչպե՞ս եք զգում:
Նորմալ, նորմալ: Արդեն ավելի լավ եմ: Ես կանխարգելման նպատակով եմ պառկել: Հավատա, ես ոչ մի բան չեմ հորինում, եզակի նողկալի պատմություն է, պարզապես անհնար է ասել:
Սակայն Ձեր քույրը՝ Մարինան, կարծում է, որ սա իբր դիաբետի արտահայտություն է:
Որովհետեւ նա մտածում է, թե իր եղբորը փրկում է: Չպարզելով, ոչ մի բան չհսկանալով…Այդպիսի բժիշկներ կան՝ հիվանդին չզննելով, դեղ են դուրս գրում, իսկ դրանից միայն վնաս է ստանում: Ես պետք է թատրոն վերադառնամ եւ ամեն ինչ ինքս լուծեմ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի