ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը
ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա` շեշտելով, որ, Լաչինի միջանցքը փակ պահելով, Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն։
Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ծրագրերը և հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի