Կարծում եմ որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից. Սոնա Շահգելդյան
Կարծում եմ որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ, այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ մեկնաբանելով իր մեքենայից կատարված գողությունը:
«Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջի դեպքերի հետ կապված: Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը: Ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31 -ին, առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին փորձելով վնասել մեքենաս: կարծում եմ որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ: Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով:
Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն աներ, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին: Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ, ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ ֆանագրամա երգելու:
Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին, հավելեմ, ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց, հաղթահարեք հեշտությամբ: Ուզում եմ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին: Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար: Անչափ շոյված եմ ձեր արձագանքներին: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: ես լավ եմ ամեն բան լավ է շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը:
Միշտ ձեր՝ Սոնա Շահգելդյան»,- նշել է նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ