Ավելի լավ կին դառնալու երկու պարզ միջոց
Լավ կինը նաեւ ուշադիր եւ իմաստուն մայր է: Կինը պատրաստ է սիրել իր երեխաներին, ինչպիսին էլ նրանք լինեն, իսկ տղամարդու համար կարեւոր է, որպեսզի իր երեխաներն արժանավոր մարդ դառնան: Իսկ ո՞վ է առաջին հերթին դաստիարակում երեխաներին: Ամեն դեպքում՝ մայրը: Եվ երբ ձեր ամուսինը տեսնի, թե ինչպես եք համբերատարությամբ լուծում երեխաների խնդիրները, ուրախությամբ խաղում նրանց հետ, հաշտեցնում նրանց, սովորեցնում ինքնուրույն պատրաստել դասերը, վստահ եղեք, որ իսկական տղամարդը կգնահատի դա:
Հարգեք ձեր ամուսնուն
Մենք՝ տղամարդիկ, այնքան էլ չենք ուզում խոստովանել, բայց առանց ձեր հարգանքի չենք կարող ապրել: Երբ կարծում ենք, որ դուք հավատում եք մեր ուժերին, այնպիսի զգացողություն ենք ունենում, կարծես պատրաստ ենք նվաճել ամբողջ աշխարհը: Բայց երբ ցույց եք տալիս, որ մենք արժանի չենք ձեր վստահությանը, այնպես ենք թթվում, որ ապրել անգամ չենք ուզում: Նույնիսկ այն պահերին, երբ ամուսինն արժանի չէ ձեր հարգանքին, նրան ուշադրությամբ շրջապատեք եւ նրան ուժեղ բնավորությամբ քաջարի մեկի կվերածեք:
Տանը բոլոր պայմանները ստեղծեք դրական տրամադրության համար
Կինը կարող է ամբողջ ընտանիքի համար տրամադրություն ապահովել, ուրեմն թող այդ տրամադրությունը ներդաշնակ լինի: Այնպիսի մթնոլորտ ստեղծեք, որտեղ ներդաշնակորեն կմիավորվեն ոգեշնչումը, ծիծաղը, կարգապահությունը, աշխատասիրությունը, ուրախությունը, սերը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...