2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին 14.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ավելացել է 9.9 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.4 տոկոսով
Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 15.5 տոկոս:
2022 թվականի հունվար-հոկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.9 տոկոսով:
Իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հոկտեմբերին 2021-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 66.4 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 71.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 443.81 դրամ:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ