Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունը Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր Կանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆ Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ) ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Lufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասին ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի

Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել
Հայաստան

Ինչո՞ւ է բերման ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը

168.am-ը գրում է. Երեկ երեկոյան Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին ոստիկանները փողոցում գետնին են պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Նշել էր, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնի, սակայն թող մարդիկ չսպասեն, որ «02» հաղորդաշարով կտեսնեն:

«Արմանը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ: Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո Երևանի մայլում չի ապրում:

Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր՝ նրանց են բռնում: Երևի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի՝ վարչապետին էլ կբռնենք, եթե Մասկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ… ասում են՝ դե տուն ենք պահում, երևի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում՝ նույն տներն են, միլիցեք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են ավանդույթները շարունակելու: Այ ֆողերս ձեր ոստիկանական բարեփոխումների վրագլխույն: Պատճառը մի հարցրեք, հետևեք… մայրուղուն»,- գրել է Լևոն Բարսեղյանը:

Վերոգրյալից հասկանալի է, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է:

168.am-ը ոստիկանությունից փորձեց ստուգել լուրի իսկությունը. տեղեկությունը հաստատվեց:

«Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13:25-ին, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Կազմվել են համապատասխան փաստաթղթեր»,- Արման Բաղդասարյանի բերման ենթարկվելու վերաբերյալ մեր հարցին պատասխանեցին Ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ սա առաջին սկանդալը չէ՝ կապված Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանի հետ:

Այս տարվա ապրիլին նա, օրինակ, լքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, դիմում էր գրել նաև ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Համենայն դեպս այդպես էր գրել իր տարածած հայտարարության մեջ: Խնդիրը, ինչպես պարզվեց, կապված էր Գյումրու քաղաքապետարանում աշխատող իր կնոջն աշխատանքից ազատելու հետ:

Նազելի Բաղդասարյանի եղբայրն իր անվայելուչ բառապաշարով աչքի ընկավ նաև այս տարվա մայիսին ընդդիմության երթերի ու ցույցերի օրերին:

Իսկ ավելի ուշ՝ ամռան սկզբին, հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտավ Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ:

«Ուրեմն, էս մեր առաջին տեղակալը, ինքը լինելով գործող ավագանի, փաստացի կամ չի տիրապետում, կամ միտումնավոր նսեմացնում է ավագանու դերը համայնքի կառավարման մեջ: Չեմ ուզում հավատալ, որ միտում կա, ուստի կենթադրեմ, որ տարրական անգրագիտության հետ գործ ունենք: Համայնքապետի հետ մեկտեղ՝ 10-ից ավելի օգնական ու խորհրդական ունեն, գոնե մեկը հուշեր (Սուլթանյանը հաստատ գիտեր), որ ոտքը քարին է դեմ առնելու)»,- գրել էր Նազելի Բաղդասարյանի եղբայրը:

«Все бы ничего», բայց Արման Բաղդասարյանը փաստացի տարրական անգրագետ էր համարում ոչ ավել, ոչ պակաս, Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռանը՝ Արթուր Պապիկյանին:

Օրերս էլ Արման Բաղդասարյանը հրապարակային լեզվակռիվ էր սկսել Շիրակի մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: Կարեն Սարուխանյանը, ի դեպ, շատ թափանցիկ ակնարկներ էր կատարել ոչ շատ վաղ անցյալում Գյումրիում տեղի ունեցած ու բոլորին հայտնի պատմության մասին:

 

168.am-ը դեռևս երկու տարի առաջ էր գրել, որ 2016թ. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ կրքեր էին բորբոքվել: Տնօրեն էին ուզում նշանակվել մարդիկ, ում թատրոնի կոլեկտիվը չէր ընդունում, նշում էին, որ նրանք ոչ միայն թատրոնի մարդիկ չեն, այլև որպես հանդիսատես չեն եղել անգամ թատրոնում: Թատրոնի կոլեկտիվն անգամ ասուլիս էր հրավիրել այդ թեմայով:

«Խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր քաղաքում լուրեր են տարածում, որ իմ հարցը լուծված է, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն իմ հարցը լուծել է, ես պետք է գամ թատրոնի տնօրեն, հեռակա կարգով մատ է թափ տալիս մեզ վրա: Ասում է, որ իմ ազգանունը Մինասյան է, երկրի նախագահի փեսայի ազգանունն էլ է Մինասյան, դե գնացեք, իմացեք, որ մենք գալիս ենք»,- այդ ասուլիսի ժամանակ ասել էր նույն թատրոնի դերասանուհի Գոհար Խաչատրյանը:

Իսկ խոսքը Նազելի և Արման Բաղդասարյանների մոր՝ Մարգարիտա Մինասյանի մասին էր, ով էլ հենց, ցանկանալով ամեն կերպ նշանակվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, թատրոնին մերձ շրջանակներում լուրեր էր տարածել այն մասին, որ ինքը նախագահի փեսայի ազգականն է, և, որ ինքն անպայման, հենց այդ գործոնը հաշվի առնելով՝ պիտի դառնա թատրոնի տնօրեն:

Այս պատմությունը ներկայացրել էինք այն ժամանակ, ի դեպ, երբ Նազելի Բաղդասարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում բավականին անպարկեշտ բառապաշարով գրառում էր կատարել:

«Եթե անդրբեջանը շարունակի իր ագրեսիվ հռետորաբանությունը մենք ստիպված կլինենք օգտագործել այս արգելված զենքը, չնայած նրան, որ այս կարգի մառազմը և ուղեղի բռնաբարումը արգելված է Ժնևի և ՄԱԿ-ի միշարք կոնվենցիաններով, բայց մենք այն կթարգմանենք խոսացողի մայրենի լեզվով (թուրքերոն, ադրբեջաներեն) և կտեղադրենք համացանցում»,- այս տողերի հեղինակհը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը, ում գրառման ուղղագրությունը, ի դեպ, պահպանել էինք ամբողջությամբ:

Ուշագրավ է, որ այս գրառումը հիմա կարծես թե արդեն չկա: