Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր Կանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆ Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ) ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Lufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասին ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է

Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել
Մամուլ

«Թուֆենկյան թրանս կավկազուս»-ը դատի է տվել կառավարությանը

 

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության եւ դատարանից պահանջում է, որ վերջինս Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու փաստը չեղարկի` իրավահարաբերության բացակայությունը ճանաչի։

Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խոսքը 2002 թվականին հանրային գերակա շահ ճանաչված տարածքի եւ դրա վրա գտնվող շինության մասին է: Այն հանրային գերակա շահ է ճանաչվել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում, սակայն 20 տարի ոչինչ չի իրականացվել․ «Կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել Բուզանդի 32 հասցեում գտնվող շինությունը։ «Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը դեռ 2002-ից սեփականություն ունի՝ հող եւ վրան շինություն, «Հին Երեւանի» շինարարությունը, որ հիմա իրականացվում է, այդ գույքի նկատմամբ 2002 թ. գերակա հանրային շահ է ճանաչված, եւ մինչ օրս մոտ 7-8 անգամ հանրային գերակա շահ են ճանաչել, ժամկետը լրացել է` ո՛չ իրացրել են, ո՛չ փոխհատուցում են տրամադրել: Դատական վեճը վերաբերում է այդ հարցին»։ Փաստաբանի խոսքով՝ ընկերությունը 2 հայց է ներկայացրել՝ վարչական եւ քաղաքացիական։

«Քաղաքացիական հայցով ընկերությունը դատարանին խնդրել է հաստատել, որ այս 20 տարիների ընթացքում ընկերության սեփականության իրավունքը միշտ սահմանափակված է եղել, բայց փոխհատուցում չի ստացել, եւ դատարանից խնդրել ենք, որ ճանաչի ընկերության սեփականության իրավունքի խախտման փաստը։ Դրանից բացի, նաեւ ոչ նյութական վնասի, այսպես ասած` բարոյական վնասի փոխհատուցում ենք պահանջել՝ 2 մլն դրամի չափով։ Երկրորդ հայցով, որով դիմել ենք վարչական դատարան, խնդրել ենք, որ մեր գույքի նկատմամբ հանրության գերակա շահի առկայությունը հերքող դատական ակտ կայացնի։ Քանի որ ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին լրանում է, դիմել ենք դատարան, որպեսզի նորից չճանաչեն հանրային գերակա շահ, այլ այսքանով ավարտվի»։

Այսինքն, պարզ ասած` պետությունը սեփականատիրոջից գույքը վերցրել է, տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ, սակայն 20 տարի ոչինչ չի արվել, եւ սեփականատերն այն խնդրում է հետ վերադարձնել իրեն: Փաստաբանն ասում է, որ, ըստ օրենքի, եթե ոչ մի բան չի արվել 20 տարվա ընթացքում, նշանակում է, որ չկա հանրության գերակա շահ, որը պետք է սպասարկվեր․ «Հանրության շահը չի կարող 20 տարի սպասել»։

Խնդրո առարկան մի կիսախարխուլ շինություն է։ «Այդ տարածքում «Հին Երեւանը» պիտի կառուցվեր, պաշտոնապես կոչվում է Գլխավոր պողոտա։ Շինությունն առանձնապես աչքի ընկնող շինություն չէ, այս պահին այնտեղ ոչինչ չի գործում, կարող եմ ասել՝ կիսախարխուլ շինություն է, բայց պատմամշակութային շենքի կարգավիճակ ունի, այդ պատճառով մենք չենք կարող վերակառուցել։ Մեզնից վերցրել են, փաստացի չեն թողնում, որ մենք վերակառուցենք, բայց նաեւ չեն փոխհատուցում»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ եթե գույքը հետ ստանան, գուցե այնտեղ ներդրումային ծրագրեր իրականացնեն։

Նշենք, որ Թուֆենկյան ընկերության սեփականատերն է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը, նրան են պատկանում Թուֆենկյան հյուրանոցը, «Թուֆենկյան գորգեր» ձեռագործ գորգերի արտադրությունը եւ այլն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում