Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունը Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր Կանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆ Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ) ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Lufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասին ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի

Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել
Մամուլ

Թշնամին վերջին անգամ պահանջել է, որ այդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք

«Իրավունք» թերթը գրում է․ «Թշնամու պարբերական հոգեբանական ճնշումների ներքո, անիրական թվացող պայմաններում սարուշենցիները շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում: Ավելին, եղած սուղ պայմաններում կարողանում են արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ՝ երեխաներ մեծացնել: Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են: Գյուղը թշնամու դիրքերից օդայինով մոտ մեկ կիլոմետր է, ցամաքայինով՝ մոտ երկու:

Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը վստահեցնում է, որ գյուղացիներին թշնամու կրակոցները, որոնք հիմնականում հոգեբանորեն ճնշելու, հայաթափելու միտում ունեն, չեն վախեցնում: Պարզապես մարդիկ փաստի առաջ են կանգնում՝ զրկվում են ամենօրյա ապրուստի միջոցից, գյուղացիները հիմնականում հողագործությամբ են իրենց օրվա հացն ու ձմռան պաշարը կուտակում.

— Մինչեւ արոտավայրերի վրա թիրախային կրակոցներ արձակելը, թշնամին նախ մի քանի անգամ օդ է կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել: Թիրախավորում են հիմնականում Ամարասի տեղամասը, որտեղ տրակտորների աշխատելու ժամանակ կրակ են բացել: Վերջին անգամ կրակ բացելուց հետո հստակ պահանջել են, որ էդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք: Ադրբեջանցիների պահանջը մեզ փոխանցել են ռուս խաղաղապահները: Հարյուրից ավել հեկտարներ վառելահողեր ունենք, որոնց փաստորեն մոտենալ էլ չենք կարող: Մենք աշնանացան էինք անում՝ գարի, ցորեն էինք ցանում, հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վաղվա օրը...

Վերջին իրադարձություններն էլ գյուղացիների մոտ խուճապ չեն առաջացրել, պարզապես հարցն այն է, որ եթե գյուղացին հողագործությամբ, անասնապահությամբ չզբաղվի, էլ գյուղում մնալու է, որ ի՞նչ անի, էս է մեզ տանջող հարցը: Գյուղից պատերազմից հետո որեւէ մեկը չի հեռացել: Ունեցել ենք 350 հոգի, էսօր էլ այդքան են: Բոլորն էլ ուզում են ապրեն իրենց հողում, իրենց հողերը մշակեն: Բայց գնալով մեր շուրջ օղակը սեղմվում է, մեր վաղվա օրն է արդեն անորոշ, սա է ամենավատը, թե չէ կրակոց, էս, էն, դրան արդեն սովորել ենք, դրանով մեզ չեն հանի մեր գյուղից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։