Բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների խոսույթը, հայտարարությունները ավելի սուր բնույթ են կրում: Ադրբեջանի ղեկավարի դեպքում դա նորություն չէ, այդ երկիրը միշտ էլ աչքի է ընկել ագրեսորին բնորոշ հռետորաբանությամբ: Հայաստանից վերջապես հնչեցին կոշտ արձագանքներ: Փորձագետների կարծիքով, այս ամենը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը, մեղմ ասած, առաջ չի գնում: «Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը կարծում է, որ երկու հակամարտող երկրների ղեկավարների մակարդակով բանակցային դիսկուրսի հրապարակայնացումը, փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները վկայում են դիվանագիտության ձախողման մասին:
Մյուս կողմից՝ նրա խոսքով, նոյեմբերի 9-ին հետևած յուրաքանչյուր հաջորդ օր, բանակցային գործընթացի իմաստով, մեր դիրքերը միայն ավելի է թուլացրել։ «Ըստ իս, այսօր ամենամեծ մարտահրավերն ու վտանգը մեզ համար այն է, որ հայկական կողմը ոչ միայն դադարել է օրակարգ թելադրել բանակցային գործընթացում, այլ նույնիսկ կորցրել է այդ օրակարգի վրա ազդելու նվազագույն անհրաժեշտ լծակները։ Սա շատ մտահոգիչ իրավիճակ է, քանի որ մեծ է ռիսկը, որ այս տեմպերով Հայաստանին հաջորդ կապիտուլ յացիան պարտադրելիս կարող է նույնիսկ հայկական կողմի ստորագրության անհրաժեշտությունը չլինել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն էլ կարծում է, որ այսօր բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, չկան այն առաջարկները, որոնք հայկական կողմը կաներ: «Երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից անընդունելի գործողություններ իրականացվեցին, ու մենք բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք: Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հանդիպումից նորանոր զիջումներ են լինում: Այս ամենին պետք է վերջ դրվի, ու առաջին քայլը պետք է բանակցողի փոփոխությունը լինի»,- ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են