Հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին։
«4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):
Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Քոչարյանը՝ դիմելով Խաչատուր Սուքիասյանին։
Հիշեցնենք, որ դատախազությունը դատական կարգով պահանջում է Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից զրկել, կա նաև հարուցված քրեական գործ։ Սակայն երբ լրագրողը փորձեց իշխանական պատգամավորի դիրքորոշումը ճշտել՝ դատախազության ներկայացրած հայցադիմումի մասին՝ Սուքիասյանը թույլ չտվեց անգամ հարցն ավարտել, ճշտեց, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում ու գորգոռաց լրագրողի վրա.
«Դուք անհարմար չե՞ք զգում, ապօրինի գույքը Ռոբերտ Քոչարյանինն է։ Ձեր սեփականատերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնես չի ունեցել, միլիարդավոր դոլարներ ունի։ Դուք իրավունք չունեք լրատվություն կոչվելու։ Գնացեք միլիարդները բերեք։ 400-500 մարդ մնացել է առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է։ Ինձ մյուս նախագահն է ասել»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն