Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է «Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄ Կասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Նախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցով ԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը Մենք կարող ենք վստահել Դոնալդ Թրամփին Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել Նոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար «Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորություն

Երկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովԱռաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

Պետք է փոխվի բանակցողը. բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում. Թեւանյանը 10 թեզ ներկայացրեց

Ես այսօրվա հանրահավաքին եկել եմ որդուս՝ Նորայրի հետ. Իր ձեռքին արցախցի փոքրիկ աղջնակի լուսանկարն է՝ ի նշան մեր միասնության, համերաշխության։ Եկեք բարձր ծափահարություններով ողջունենք Արցախի մեր հայրենակիցներին ու ասենք, որ իրենց հետ ենք, իրենք միայնակ չեն։ 

Ներկայացնում ենք Թեւանյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում.

«Այս երեխան Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքին մասնակցում էր «Ես քո՛ զավակն եմ, Հայաստա՛ն» գրությունը ձեռքին։ Ուշադրությո՛ւն դարձրեք, գրության մեջ շեշտերը դրված են «քո»–ի և «Հայաստան»–ի վրա։ Արցախցին խնդրում է, պահանջում, ճիչ արձակում, որ իրեն Հայաստանը որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց չհանձնի, քանզի ինքը Հայաստանի՛ զավակն է, ոչ թե Ադրբեջանի։

Հայկական ընտանիքում երեխան ամեն ինչ է, մենք պաշտում ենք մեր երեխաներին։ Երեխան մեր շարունակության երաշխավորն է։ Մեզ հիմա ուզում են այլասերել։ Հիմնավորում են, որ պետք է հանձնել երեխային թշնամուն, որպեսզի ծնողները խաղաղ ու լավ ապրեն։ Սա խայտառակություն է և անբարոյականություն։ Հայաստանը վերածնվել է Ղարաբաղյան շարժումից ու չի կարող ադրբեջանական սպանդանոց հանձնել իր մինուճարին։

Եկեք ուրեմն ևս մեկ անգամ ծափահարություններով ողջունենք արցախցի մեր քույրերին ու եղբայրներին՝ խոստանալով, որ մենք նրանց չենք լքելու, քանզի մայր Հայաստանը չպետք է հանձնի իր Արցախին և գնա ինքնաոչնչացման։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը ծանր ու ամոթալի վիճակի մեջ է հայտնվել: Մենք հիմա լինել–չլինելու խնդրի առաջ ենք կանգնած:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը ամենանվազագույն հաշվարկներով արժեցել է 3 զինվորի կյանք։ Դա նշանակում է, որ մենք ամեն ամիս կորցրել ենք 3–ից 4 դպրոցավարտ դասարան, ու սա վերջ չունի։ Երեխաներին մեծացնում ենք, ուսման ենք տալիս ու 18 տարեկանում հանձնում Նիկոլին։ Նա էլ նրանց հանձնում է հողին կամ թողնում մարտի դաշտում՝ անթաղ, որ հետո ընտանյոք հանդերձ դիվային տեքստեր գրեն այդ թեմայով։

Ժողովո՛ւրդ ջան,

Ես Ձեզ հետ մաքսիմալ անկեղծ եմ խոսելու և ակնկալում եմ փոխադարձ ըմբռնում։

Ես շատ լավ գիտեմ ձեր բոլորի սպասումները, հարցերը՝ բա ե՞րբ, բա ինչպե՞ս, բա ինչքա՞ն, բա վերջը՞․․․

Այն, որ Հայաստանը դեռ պարտության դեմքով է ներկայացված, միջազգային մասշտաբի խայտառակություն է։ Այս ամենի համար մեղքի իր մեծ բաժինն ունեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ամենաշատը քննադատության է արժանանում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ տիտղոսային ընդդիմությունը, ինչը բնական է և հասկանալի․ ում ավելի շատ քվե եք տվել ու ավելի շատ եք վստահում, նրանից էլ ամենաշատն իրավունք ունեք պահանջել և երբ սպասելի արդյունքը չի լինում, հենց նրանից էլ ամենաշատը կարող եք դժգոհել։ Ես գիտեմ, որ այդ դժգոհությունը բարեկամական է և սրտացավությունից է բխում։ Կան բացթողումներ, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ չգնահատել այն պայքարը, որ տևական ժամանակ մղում է նույն խորհրդարանական ընդդիմությունն իր գործընկերների հետ։ Ամիս ու կես, 24–ժամվա ռեժիմով պայքարի ընթացքում եղել են կալանքներ, բախումներ։ Մարդիկ չեն կոտրվել, գիշերը ցերեկ են արել։ Փառք ու պատիվ բոլորին։

Չնկատել շարժման անկեղծ պայքարն ու ձեռքբերումները, արդար չէ։ Մյուս կողմից՝ շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց քննադատում են ավելի կամ պակաս մեղավոր լինելու համար, սոցցանցերում երբեմն «վիրտուաl ձեռնամարտեր» են մղվում, բայց դա կոնտրպրոդուկտիվ է ու ոչ մի տեղ չի տանում։ Ի՞նչ իմաստ ունի միմյանց թիրախավորելը, եթե կա գլխավոր ու միակ թիրախը։

Պետք է դուրս գալ այս վիճակից ու միասնաբար պայքարել՝ մի կողմ դնելով բոլոր մանր տարաձայնությունները, կապրիզները, ամբիցիաները։

Սիրելի՛ գաղափարակիցներ, պայքարի մարտիկնե՛ր,

Դուք օրերով, ամիսներով, տարիներով պայքարել եք ու միակ սուբյեկտն եք, որ իրավունք ունեք բոլորին քննադատել ու բոլորից պահանջել։ Դուք արժանի եք հարգանքի ու հաղթանակի։ Նիկոլի պաշտոնավարմամբ պայմանավորված ձեր դժգոհությունը ընդդիմադիր քաղաքական ուժերից մարդկային է և օբյեկտիվ։ Ու որպեսզի առանձին մեղավորների չփնտրենք և թեման փակենք, ես այսօրվա վիճակի համար քաղաքական ուժերի փոխարեն ներողություն եմ խնդրում ձեզանից։ ժողովո՛ւրդ ջան, կներե՛ք:

Բայց միայն ներողությունը քիչ է։ Քաղաքական մարդու գործը նաև խոստում տալն է ու այն կատարելը։ Ներողությունից բացի ես խոստանում եմ, որ կռիվ ենք տալու մինչև հաղթական արդյունք, քանզի հակառակ դեպքում անձամբ ես իմաստ չեմ տեսնի խորհրդարանում կամ քաղաքականությունում մնալու մեջ։ Իմ անձնական պարտությունն այդ դեպքում շատ փոքր բան կլինի մեր երկրի պարտության համեմատ։ Ես չեմ ուզում, որ մենք երկիրը տանուլ տանք։ Հաղթանակի համար անմնացորդ կռիվ ենք տալու։ Երդվու՛մ եմ։

Պետք է սխալներից հետևություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը։ Սխալվելն ամոթ չէ, բայց չսովորելը կամ սխալները կրկնելն աններելի են։ Մենք, հետևաբար, պետք է արմատապես վերանայենք մեր պայքարի մարտավարությունը, փոխենք գործիքակազմերը, ընդլայնենք ձևաչափը կամ նոր ձևաչափ առաջարկենք։

Ես գիտեմ, որ հիմա շատերի մոտ անորոշություն է, նաև՝ խուճապային տրամադրություն և հոռետեսություն։ Պետք է դուրս բերել մարդկանց այս վիճակից։ Իշխանությունները տարածում են այն միտքը, թե, իբր, մենք մենակ ենք, դաշնակիցները մեզ քցել են, ուրիշ ճար չունենք ու պետք է ապավինենք Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածությանը, որ խաղաղ ապրենք։ Դա սո՛ւտ է։

Ես շփվել եմ մեր բարեկամ երկրների ազդեցիկ շրջանակների հետ։ Նրանք վստահեցնում են, որ Հայաստանի գործող իշխանության պատճառով է մեր երկիրը լքված վիճակում հայտնվել և ներքաղաքական դրական փոփոխության դեպքում իրենք ամեն կերպ աջակցելու են Հայաստանին։

Հարգելի՛ ժողովուրդ,

Մենք պայքարի երկար փուլ ենք անցել միասին, հիմա մտնում ենք նոր փուլ։ Փորձ ձեռք բերած ու ավելի հասունացած վիճակում։ Այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է։ Այն էստաֆետը վերցնում է 88–ի շարժումից, Արցախում տեղի ունեցած «SOS» հնչեցնող հավաքից և իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլին։ Սա Հայաստանի գոյության կռիվն է։

Ես հիմա կներկայացնեմ 10 թեզ Հայաստանի ու Արցախի ապագայի մասին, անելիքի մասին։

Թեզ 1-ին

Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը: Պարտության դեմքը աշխարհին բերում է այն տեսակետին, որ հայ ժողովուրդը համակերպվել է Ադրբեջանի պահանջների հետ ու պատրաստ է այն ամրագրել թղթի վրա՝ Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դնելով Հայաստանի գոյությունը:

2019-ին նա ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Այսօր նա ասում է՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ»: Չի՛ կարելի է թույլ տալ, որ վերջում ասի՝ «Երևանը Հայաստան է, և վե՛րջ», ինչն ինքը, հավանաբար, պլանավորում է անել Վաշինգտոնի կամ Փարիզի իր թաքստոցից:

Թեզ 2-րդ

Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Նոր բանակցողը չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը և, միևնույն ժամանակ, չպետք է տղայական կեղծ ռազմահայրենասիրական դիրքորոշմամբ հանդես գա։ Երկու դեպքում էլ պատերազմ ու պարտություն ենք ստանալու։ Մինչդեռ մեզ երկարատև ու կայուն խաղաղություն է պետք։

Թեզ 3-րդ

Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր: Դա միջազգային արկածախնդրություն է, և միայն կորուստներ է բերում մեզ։

Թեզ 4-րդ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ։

Թեզ 5-րդ

Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա: Մենք պետք է բանակցենք, ամեն մի ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը:

Թեզ 6-րդ

Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը:

Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Թեզ 7-րդ

Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականացնել․ առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։

Թեզ 8-րդ

Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը:

Թեզ 9-րդ

Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները: Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք տեր զգալ։

Չորս տարի առաջ այս ստախոսները հասարակ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին միայն ծանր կյանք, պատերազմներ ու կորուստներ:

Բանանի գնի իջեցման մասին էին խոսում չորս տարի առաջ, այսօր տեղական կարտոֆիլն ու լոլիկն են դառնում բանանի գնի կամ ավելի թանկ: Ինչ վերաբերում է թալանին, ապա սրանք այդ հարցում բոլորի գլուխները լվացին ու հեղափոխական կոչված օլիգարխիա ձևավորեցին։ Այդպես է լինում, երբ իշխանության են գալիս պրոֆեսիոնալ խաբեբաները:

Թեզ 10-րդ

Իշխանափոխության համար անհրաժեշտ են հասարակական–քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձևաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն։

Այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշտության օգտագործենք խորհրդարանական և արտախորհրդարանական աշխատանքների բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես մեր օրակարգով։

Եվ ուրեմն՝

Հայաստա՛ն, ոտքի՛

Արցա՛խ, ոտքի՛

Ժողովո՛ւրդ, ոտքի՛

Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի: