Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում եք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսեք ինչ վայնասուն է Ադրբեջանում. Հրանտ Բագրատյան
Արցախում կարող է իրավիճակը փոխվել, որովհետեւ երիտասարդությունը փոխված է եւ վերջին տարիներին նրանց սուտ է մատուցվել: Այս մասին «Երկրի հյուրասրահ»-ում հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Վաղվա հանրահավաքը կարեւոր է, որ բոլորը տեսնեն: Ես քանի անգամ ասել ե, որ Ղարաբաղը չլինի, հաջորդը հարվածի տակ է լինելու Հայաստանը: Չի կարելի լինել հայ, ապրել Հայաստանում եւ չպայքարել Արցախի համար, չի կարելի ասել 30 կամ 20 տարի առաջ Ղարաբաղը վաղուց տված էր, դա ցինիզմ է»,- ասաց նա:
Բագրատյանի խոսքով` մենք այսօր երկու քաղաքական հարց ունենք` Արցախի հարցն ու միջանցքը. «Արցախի հարցը Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում եք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսեք ինչ վայնասուն է Ադրբեջանում, առաջին անգամ Ռուսաստանն ասաց, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Կա ուրիշ պետություն,որ նման բան է ասում, բերեք տեսնենք: Հիմա տեսնելով Ռուսաստանի վերաբերմունքը անմիջապես փորձում են էս կողմ անցնել: Հրապարակվեց ամերիկյան փաստաթուղթ, որով Արցախը Ադրբեջանի կազմ էր անցնում, թող վեր կենան, ասեն, որ նման տարբերակ չկա, ես Էդմոն Մարուքյանին չեմ հավատում: Սա սովորական խառնակչություն է, բակային մակարդակի մուտիլովկա»:
Անդրադառնալով միջանցքի հարցին` Բագրատյանն ասաց, որ Զատուլինը հայտնել է, որ միջանցքին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
«Մենք ասեցինք, որ սա երեւի խոսք է տվել եւ հիմա ուզում է հրաժարվել, որովհետեւ նա միջանցքի հարցում երբեք չի հերքում Էրդողանին եւ Ալիեւին»,- նշեց նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն