Երեւանում եւ Մոսկվայում ընթանում է «Լազարյան ակումբի» նիստը (տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ին Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» հինգերորդ նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով։
Նիստին մասնակցում են հայ եւ ռուս քաղաքական գործիչներ, փորձագետներ եւ լրագրողներ։ Քննարկվում են հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հայ-ռուսական օրակարգի կարեւոր հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ բազմաթիվ այլ թեմաներ։
Այս նիստի նպատակը ուղիղ երկխոսությունն է Հայաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների իրողությունների եւ զարգացման հեռանկարների մասին։ Քննարկումների թեման է. «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան»։
Նիստը սկսվել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի ներածական խոսքով։ Ռուս պատգամավորը, առաջին հերթին, որոշել է տեղեկացնել ՀԱՊԿ անդամների խորհրդակցության մեկնարկի մասին, որը գումարվել է Հայաստանի նախաձեռնությամբ։
«Խորհրդակցության մասնակիցներին ժամը 13.00-ին կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀԱՊԿ նիստը վարում է Անդրեյ Ռուդենկոն, որն այդտեղ փոխարինում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին»,- ասել է Զատուլինը։
Խորհրդարանականի խոսքով՝ «Լազարյան ակումբի» նիստը տեղի է ունենում ամենավճռական պահին։
«Հայաստանում բավական աշխույժ եւ շատ բուռն քննարկվում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր։ Հոկտեմբերի 31-ին պետք է տեղի ունենա եռակողմ հանդիպում Սոչիում։ Հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը»,- ասել է Զատուլինը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն