Մանիպուլյատորի երեք արտահայտություն, որոնք կարող են խենթացնել ցանկացած մարդու
Դու ամեն ինչ չափազանցնում ես
Իհարկե, բոլորս էլ երբեմն չափազանց մեծ նշանակություն ենք տալիս մանրուքներին: Սակայն մանիպուլյատորները մտածված այնպես են անում, որ ձեզ պարանոյիկ եք զգում: Օրինակ՝ բոլորի աչքի առջեւ սեթեւեթում են նախկինի հետ, իսկ հետո ասում են, որ ձեզ թվացել է եւ պետք չէ լուն ուղտ դարձնել: Իսկ մեկ ամիս անց կպարզվի, որ հենց այդ նախկինի հետ են ձեզ դավաճանել: Մանիպուլյատորի նպատակն է՝ ձեզ ստիպել կասկածել սեփական բնազդին եւ դետեկտիվ զգալ: Նրանք մշտապես ձեզ ակնարկներ կնետեն, որպեսզի տագնապ զգաք, իսկ հետո հենց ձեզ կմեղադրեն ամեն ինչում:
Դու չափազանց զգայուն ես
Մանիպուլյատորի խնդիրը ձեզ սադրելն է: Նախ նրանք ձեզ պատվանդանին են բարձրացնում եւ ձոն նվիրում, իսկ հետո անսպասելիորեն անտեսում են՝ առանց նախազգուշացման եւ պատճառի, եւ սպասում ձեր արձագանքին: Իսկ երբ դուք արձագանքում եք, ձեզ մեղադրում են ավելորդ զգայնության կամ պահանջկոտության մեջ: Նրանք սկսում են վիրավորել, նվաստացնել եւ քննադատել ձեզ (սովորաբար՝ իբր կատակով), մի կողմ հրելով ձեր անձնական սահմանները, մինչեւ դուք վրդովվեք: Իսկ արձագանքի համար ձեզ մեղադրում են խելագարության համար:
Դու հարբած ես/խանդում ես/խենթանում ես ինձ համար եւ այլն
Պիտակավորումը մանիպուլյատորի սիրելի գործիքն է: Նրանց տվյալներով՝ իրենց բոլոր գործընկերները, նախկին սիրելիները, ընկերները կա՛մ խելագար են, կա՛մ ալկոհոլիկ, կա՛մ խանդոտ եւ այլն: Մի կասկածեք, որ ձեզ համար նույնպես արդեն պիտակ կա: Նման ապակառուցողական հարաբերություններից դուրս գալու միակ միջոցը բոլոր տեսակի շփումները դադարեցնելն է: Ոչ մի հաղորդագրություն, զանգ, նամակ եւ ընկերություն սոցցանցերում: Հակառակ դեպքում՝ վստահ եղեք, որ նրանք կանեն հնարավոր եւ անհնար ամեն ինչ, որպեսզի հունից հանեն եւ խենթացնեն ձեզ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...