Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․
«Հայրենիքի վերքերը դարմանող մայրս հեռացավ՝ մեծ երազանքը սրտում:
Արդի հայոց պատմության ու իրավունքի ռահվիրա հայրս ապրեց՝ տեսնելու համար իր կյանքի ողջ նվիրումի հակադարձումը՝ պետականության վերակերտումից հետո իրական եղեռնի կրկնությունը:
Այս անգամ՝ ուղղակի և աներկբա, սեփական հայրենակցի ու իր պատմասպան, զինվորասպան, հայրենասպան խմբակիցների ձեռամբ:
Ոսոխն ի՞նչ կարիք ունի հոխորտալու կամ խեղաթյուրելու, երբ արդեն հարևանի պաշտոնական ներսում կան ամեն ինչը վերախմբագրելու պատրաստ ոչնչապաշտ, եսապաշտ ձայներ, որոնք լկտի-ինքնագոհ հայտարարում են, թե մեր Հայրենիքի այսինչ գյուղը, ճամփան կամ բազմադարյա բնօրրանը պատկանում է թշնամական նորաստեղծ բռնազավթիչ միավորին:
Արցախի Հանրապետությունն էլ՝ իր ժողովրդով և իշխանությամբ, անտեսվում է արդեն որպես բեռնաթափման ենթակա, ավելորդ գլխացավանք, սեփական աթոռի ու մեծ աշխարհի միջև մեծ գործարքի մանրադրամ:
Ալիևը, Էրդողանը և նրանցից ածանցյալ գավառապետ-բռնապետի թեկնածուն՝ իրենց երիտհայերի հետ մեկտեղ, դարձել են հայրենի սահմանների և պատմագրության շարադրողները:
Մեր իսկ աչքերի առջև ու մեր լուռ մասնակցությամբ շարունակվող և ամեն օր խորասուզվող այս ընթացքին կանգ պետք է տանք:
Միասին: Ինքնիշխան: Ամբողջական: Առանց պատրվակների: Անցյալի համար զղջումով: Ապագայի համար՝ հանձնառու: Եվ՝ նախքան ստորագրություն:
Ստորագրություն, որն առավել համախմբելու է միգուցե անկեղծ, բարի խոսք ասող օտարների շահերը այդ նույն ստորագրության շուրջ: Եվ մեր պատմական, հավաքական, ազգային ու պետական իրավունքների դեմ:
Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն