Մենք շատ շուտով կազատվենք այս ամոթալի էջից
նիկոլը պաթոլոգիկ ստախոս է դարձել կամ միշտ էլ այդպիսին է եղել: Նա ինչ ասում է՝ սուտ է: Մեկ ու կես տարի առաջ, երբ նրան անարգանքի սյունին գամեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա առաջին իսկ առիթի դեպքում հայտարարեց, թե առաջին նախագահն ամեն ինչ անում էր Արցախը հանձներ Ադրբեջանին, բայց չստացվեց:
Հիմա, երբ հոդվածով հանդես եկավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի երեւացող եւ չերեւացող կողմերին, պաթոլոգիկ ստախոսը առաջին իսկ առիթի դեպքում հայտարարեց, թե Արցախը Ադրբեջանին 2007-ին հանձնել են Օսկանյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Չմոռանանք, որ մի անգամ էլ ասել էր, թե Արցախը Ադրբեջանին հանձնել ենք դեռ 1991-ին, ԱՊՀ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու ժամանակ:
Անկեղծ ասած, որքան էլ չես ուզում անդրադառնալ նրա ասածներին, ստիպված ես լինում դա անել, հուսալով, որ գոնե մի քանի խաբված մարդկանց աչքեր էլ կբացվեն, բայց մենք վաղուց արդեն գիտենք, որ Հայաստանի գրեթե բոլոր խնդիրների, ցավերի աղբյուրը բխում է հենց պաթոլոգիկ ստախոսից: Գիտենք ու հասկանում ենք, որ խնդիրների լուծումով կարող ենք զբաղվել բացառապես նրա պաշտոնանկությունից հետո:
Գիտեմ նաեւ, որ հանրության մի ստվար զանգված մեզնից՝ «Հայաստան» դաշինքից ակնկալում են հստակ քայլեր եւ գործողություններ նրան պաշտոնանկ անելու, հերթական ամոթալի համաձայնագրից երկիրն ապահովագրելու համար:
Եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ օրը եւ ժամը մոտեցնելու համար, այսուհանդերձ, դրա համար անհրաժեշտ է հանրային լայն համախմբում: Դրա համար անհրաժեշտ է, որ լսելի լինի նաեւ արցախցի մեր եղբայրների եւ քույրերի հստակ դիրքորոշումը:
Միաժամանակ հանրությունը մեծ ակնկալիքներ ունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ երեք նախագահների, Արցախի երկու նախագահների ձեւաչափով քննարկումներից: Այս ձեւաչափը պետք է լուծումներ բխեցնի, անգամ եթե որեւէ մեկն այս կամ այն պատճառով հրաժարվի իր մասնակցությունից այդ քննարկումներին:
Ես վստահ եմ, որ հանրային լայն համախմբման, ճիշտ աշխատանքի դեպքում մենք շատ շուտով կազատվենք մեր պատմության այս ամոթալի ու խայտառակ շրջանից:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն