Իշխանությունները գրոհ են սկսել Իշխան Սաղաթելյանի և նրա ընտանիքի նկատմամբ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները, միմյանց հաջորդելով, ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։
Ըստ «Փաստիֆո»-ի աղբյուրի, ստուգումներն սկսվել են դեռեւս «Դիմադրություն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել․ մոտ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հայրը և հարազատները։
ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ լայնածավալ գործողություններ են իրականացրել անգամ Սաղաթելյանի հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող անձանց պատկանող ընկերություններում և բիզնեսներում։
ՊԵԿ-ի ստորաբաժանումները գործողությունները, լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ, համակարգում է անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որին «Դիմադրություն» շարժման հավաքներից մեկի ժամանակ Սաղաթելյանն անվանել էր «Սորոսի վաստակ»։
Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Իշխան Սաղաթելյանի հետ, ով, ըստ էության, հաստատել է վերը նշված փաստերը, սակայն հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից, բայց հավելել, որ «խղճում է և՛ հրահանգ տվողներին, և՛ այն իրականացնողներին, ովքեր կարծում են, որ նման կերպ կարող են իրեն հետ պահել քաղաքական գործունեություն ծավալելուց»։
«Հստակ գիտեմ և՛ հրահանգ տվողներին և ՛կատարողներին և՛ նրանց նպատակը։ Հարմար առիթով կխոսեմ, հիմա դրա ժամանակը չէ, այս պահին կարող եմ դրանց ասել՝ շարունակեք նույն ջանասիրությումբ, միևնույն է, բան չի ստացվելու, իսկ վերջում ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու, վստահ եղեք»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի