Այս իրականությունը հնարավոր է հաղթահարել ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ. «Հայաստան» դաշինք
ԱԺ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել ուղերձով՝ ՀՀ անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Այո' ասելով անկախությանը, Հայ ժողովուրդն իրացրեց իր դարավոր երազանքն ու հունավորեց պատմական մի ընթացք, որի պսակն Արցախյան ազատամարտն էր, մեծագույն ձեռքբերումը՝ Հայոց երկրորդ պետականության փաստացի գոյությունը։
Անկախության տարեգրության արժանապատվության էջերը կերտեց մի սերունդ, որն անկախ պետականության երազանքի, ազգային իրավունքների և դրանց իրականացմանը լծված պետականության համար պատրաստ էր անասելի խիզախումի։
Համառ և ոչ միշտ սահուն ընթացքով, համազգային նվիրումով մեզ հաջողվեց ամրացնել Հայոց պետականությունը՝ ՀՀ քաղաքացի լինելու հպարտություն ներշնչելով ողջ հայությանը։
Ցավոք, Անկախության 31-րդ տարեդարձը դիմավորում ենք իրական պատերազմի միջավայրում, անվտանգային անասելի սպառնալիքներով, խոցված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, համազգային նվաստացման մթնոլորտում, անդառնալի մարդկային կորուստների ցավով։
Եվ, այդուհանդերձ, այսօր, ավելի քան երբեք, մեզ պետք է միավորի Անկախ պետականության, ազգային գոյատևման և ազգային արժանապատվության խորհուրդը։
Անկախություն նվաճած ու հաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրավունք չունի։
Հայոց պետականության ապագան կասկածի տակ դնող այս իրականությունը հնարավոր է հաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձևելով, միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ։
Այդ ներուժը մենք ունենք, մենք կարող ենք, մենք նոր պարտությունների իրավունք չունենք։
Միասին պաշտպանենք մեր Անկախությունը, տեր լինենք պետականություն և արժանապատիվ գոյություն ունենալու մեր իրավունքին:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն