Ո՞ր հատիկավորներն են նպաստում նիհարելուն
Ամերիկյան դիետոլոգները հայտնել են, թե որ հատիկավորներ են նպաստում նիհարելուն ու ինչպես է պետք գործածել դրանցից պատրաստված ուտելիքները: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում։
Հեղինակների խոսքով առողջության համար առավել օգտակար են համարվում ամբողջական հատիկավորները ,այսինքն վերամշակում չանցած ՝ չկոտրված ու չմաքրված հատիկավորները։ Դրանք նպաստում են նիհարելուն ու նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։
Գիտնականները նման եզրակացության են հանգել ութ շաբաթ հետևելով 40-65 տարեկան 81 կամավորների սննդակարգին։ Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները գործածում էին մոտավորապես նույնատեսակ մթերքներ, որոնք պարունակում էին մշակված հատիկավորներ։ Հետո նրանց երկու խմբ ի են բաժանել՝ 40եւ 41 հոգուց բաղկացած։ Առաջինները պահպանել են նախկին սննդակարգը, իսկ երկրորդ խումբը միայն չմշակված հատիկավորներ է սկսել գործածել։ Մնացած հարցերում խմբերի սննդակարգը նույնն է եղել, սպիտակուցների, ճարպերի ու ածխածինների հավասարակշռված պարունակությամբ։
Պարզվել է, որ երկրորդ խմբի աղիները ավելի շատ Lachnospiraceae բակտերիաներ են պարունակել ու ավելի քիչ՝ Enterbacteriaceae: Առաջին խմբի միկրոօրգանիզմները նպաստում են նորմալ pH–ին, իսկ երկրորդ խմբինը՝ բորբոքային պրոցեսների զարգացմանը։ Բացի դրանից ամբողջական հատիկավորների գործածման արդյունքում ամենօրյա սննդակարգի էներգետիկ արժեքը նվազում է մոտ հարյուր կիլոկալորիայով, որը համարժեք է կես ժամ ինտենսիվ քայլքին։
Հեղինակները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել մասնավորապես ամբողջահատիկ ալյուրից, վարսակից ու շագանակագույն բրնձից պատրաստված մթերքներ։ Մշակված ու չմշակված հատիկավորների միջև տարբերությունը, ըստ գիտնականների, այն է, որ երկրորդները պարունակում են ավելի շատ բջջանյութ ու միկրոէլեմենտներ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...