ՊՆ–ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծնողները 5 րոպե ժամանակ տվեցին
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության ընդունարան եւ պահանջում են հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին իրենք մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ: «Որ Քյարամյանը ըտենց ուժեղ տղա է, թող գնա հողերը հետ բերի: Չեմ հասկանում՝ Պավլիկի անուն եք լսում, վախենում եք: Կանչեք, թող վերևից իջնեն: Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները: Զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն