Ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում
«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը հավանաբար այսօր՝ հուլիսի 23-ին, ազատ կարձակվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Մենք գրավի մուծման անդորրագիրը տվել ենք քրեակատարողական հիմնարկին, բայց ըստ նոր օրենսդրության՝ քննիչը պետք է գրություն կազմի ազատ արձակվելու մասին, որից հետո նոր Միքայել Բադալյանը կհամարվի լիարժեք ազատ արձակված։ Դա հավանաբար կլինի այսօրվա ընթացքում։ Բայց ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում՝ ստանցիոնար բուժման համար։ Բժիշկներն են պնդել, որ ինքը հոսպիտալացվի եւ մնա բուժում ստանալու, որովհետեւ դա անհրաժեշտություն է»,- նշեց Ալեքսանյանը։
Պաշտպանի խոսքով՝ մինչ այս Միքայել Բադալյանը առողջական որեւէ գանգատ չի ունեցել։ Խնդիրներն առաջացել են կալանավորվելուց հետո։
«Եթե խնդիր ունենար, մենք միանշանակ կբարձրաձայնեինք, անգամ եթե վերջինս արգելեր, որովհետեւ առողջության մասին է խոսքը։ Միքայել Բադալյանի խնդիրը ծագել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Ամեն դեպքում բանտի պայմաններն անհամեմատելի են քաղաքացիական կյանքի պայմանների հետ։ Հիմա չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված, բայց փաստն այն է, որ մենք նման խնդրի առջեւ ենք կանգնել նրա ՔԿ-ում գտնվելու ժամանակահատվածում, այլ ոչ թե քաղաքացիական կյանքում»,- ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 22-ին, Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց:
Դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած հրատապ միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նրան ազատ արձակելով 6 մլն գրավի դիմաց։
Հավելենք, որ Միքայել Բադալյանը ակտիվ մասնակցել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա կալանավորվել է մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել էր նրա կալանքի ժամկետը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն