Այս իշխանությունը հագենում է այն արյունից, որը թափում են իր հայրենակիցները. ՀՅԴ անդամ
Այս ընթացքում շուրջ 5 տասնյակ քաղաքական բանտարկյալ է եղել Հայաստանում, վստահաբար իշխանական շրջանակներից են եղել հրահանգները, որ այս մարդիկ պետք է գտնվեն անազատության մեջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման մասնակից, ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը:
Նրա խոսքով, քաղբանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք իրենց համայնքներում հաղթանակ են տարել այս իշխանության դեմ, մարդիկ, որոնք այս ընթացքում չեն լռել, պայքարել են իշխանության դեմ, նաեւ «Դիմադրության» շարժման շրջանակներում բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնք դուրս են եկել պայքարի հստակ պահանջով, որ դեմ են Հայաստանի թուրքացման գործընթացին, դեմ են Արցախի հայաթափմանը:
«Նրանց փոխարեն կարող էինք լինել մենք բոլորս: Այս պահին էլ 2 տասնյակից ավելի մարդիկ գտնվում են անազատության մեջ»,-ասաց նա:
Նազրայանը հիշեցրեց, որ օրեր առաջ դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը. «Հայաստանում դատական նիստի ժամանակ քաղբանտարկյալ մահացավ: Մահացավ մարդ, ով վերջին տարիներին չէր վախեցել խոսել, մահացավ, որովհետեւ չդիմացավ ճնշմանը, որը ստեղծել է այս իշխանությունը իր եւ մեր հայրենիքի նկատմամբ: Այսօր էլ անազատությանմեջ գտնվող մեր շատ հայրենակիցներ ունեն առողջական խնդիր ու դա էլի անտեսվում է իրավապահների կողմից: Այս իշխանությունը հագենում է այն արյունից, որը թափում են իր հայրենակիցները: Հագենում է այն արյունից, որ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն օր հեղել:
Մեր այստեղ գալու նպատակը պարզ է. ՄԱԿ-ը որպես համաշխարհային խոշորագույն կազմակերպություն, հստակ պետք է գնահատականը տա: Որովհետեւ եթե միջազգային հանրությունը ճիշտ գնահատի այս իշխանության գործողությունները, դա առաջին զսպոթղ օղակը կլինի նոր ապօրինությունների իրականացման դեմ: Այս իշխանությունը ամեն օր ավելի լկտի է դառնում, որովհետեւ չի տեսնում համապատասխան արձագանք»,-ընդգծեց ՀՅԴ-ական երիտասարդը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն