Շատերը շնորհավորեցին, բայց էն շնորհավորանքը, որին ամենաշատն էի սպասում, այդպես էլ չեղավ
Պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց, այդ թվում ծննդյան օրվա խորհուրդը։
Այսուհանդերձ, շատ շնորհակալ եմ շնորհավորանքների համար։
Ինձ շնորհավորեցին ընտանիքիս անդամները, եղբայրներս ու քույրերս, ազգականներս, ընկերներս, մտերիմներս, հարեւաններս, հերոսների ծնողներ։
Շատերը շնորհավորեցին, բայց էն շնորհավորանքը, որին ամենաշատն էի սպասում, այդպես էլ չեղավ։
Աբգարս Հադրութից չզանգեց։
Տեսնես ինչու չզանգեց։
Ով առաջիկա ժամերին կամ օրերին կտեսնի Վիլենին Գաբրիելյան կամ Ռուբենին Ռուբինյան թող նրանց հարցնեն, թե Աբգարն ինչո՞ւ հորը չզանգեց ու չշնորհավորեց։
Անպայման կհարցնեք, սա հռետորական հարց չէ։
Ու նաեւ կփոխանցեք, որ մենք ԱԺ արտահերթ վերջին նիստին եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի վերջին նիստին չենք մասնակցել բացառապես մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության շահերից ելնելով։
Իհարկե, ժամերով կարելի է քննարկել, թե մասնակցելն էր ճիշտ, թե չմասնակցելը, բայց կրկնում եմ` չենք մասնակցել բացառապես մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության շահերից ելնելով։
Բոյկոտել ենք, որ կանխենք հետագա զիջումները, եւ որ այլեւս հայրերն ինձ նման չսպասեն ծառայության մեջ գտնվող որդու զանգին ու...


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն