Վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են. Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք. Խամոյան
Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում(վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են Աստղիկ ԲԿ(բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհի եւ վիրավորների մասին տեղեկություններով։ Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում(վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են Աստղիկ ԲԿ(բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։
Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:


















































Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը
«Փարվանյան Էդգարի հորեղբոր տղան է կազմակերպել. իհարկե Փարվանյան Էդգարը կհերքի». Ապարանում սպանվածի հարազատ
Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն»
«Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին»
Իրավապահ համակարգում Ապարանի դեպքերի մեղավորներին են փնտրում
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի