Ռուս պաշտոնյային նվեր գնելու փող կա, իսկ վերգետնյա անցումի փող չկա
Մյասնիկյան պողոտայի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով կառուցել վերգետնյա անցում:
Բնակիչներից Սոս Եդիգարյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ նման խնդրանքով իրենք արդեն 3 տարի դիմում են մայրաքաղաքի իշխանություններից, որտեղից պատճառաբանում են՝ անցում կառուցելու գումար չկա:
«Եթե ես տանը չեմ լինում, թոռներիս մանկապարտեզ, դպրոց տանելու համար կինս ստիպված է լինում տաքսի պատվիրել, որովհետեւ անցում չկա ու չեն կարողանում փողոցն անցնել, ստիպված տաքսիով են գնում: Բացի դրանից տարածքում նույնիսկ մթերային խանութ չունենք, ստիպված ենք լինում հասնել Հերացի»,- ասաց Սոս Եդիգարյանը:
Նա նշեց նաեւ, որ վերգետնյա անցում չլինելու պատճառով պողոտայի այդ հատվածում հաճախ են վրաերթի դեպքեր լինում:
Առանց խնդրին լուծում տրվելու՝ ժամեր անց բնակիչները հեռացել են տարածքից: Բնակիչների հետ հանդիպման այդպես էլ քաղաքապետարանի աշխատակիցները չեն եկել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը