Նիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան
«Փաստինֆո»-ն գրում է․
«Նիկոլի գնալու օրը հեռու չէ»,-այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը`նշելով, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա:
Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով, շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկա, շարունակելու ենք մեր պայքարը, և վստահ եղեք, որ իր հաղթական ավարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախոսը։
Ի. Սաղաթելյանի դիտարկմամբ` իշխանությունները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստերն ու կեղծ լուրերն իրենց մասին։
«Քանի կար` ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանության, հիմա էլ ասում են գցեցին մեզ վրա ու փախան»,- ասել է Սաղաթելյանը։ Նա բացառել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ որպես ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չեն համաձայնի:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրավ թեմաների»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն