Երեքամյա աղջկան նեպալցիները դարձրել են կենդանի աստվածուհի
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում երեքամյա աղջնակը ճանաչվել է որպես Թելեջա աստվածուհի: Նեպալցիները հինդուսներ են: Այժմ աղջնակը՝ Տրիշնա Շաքյան ապրելու է Դուրբարի հրապարակի պալատում եւ ընտանիքի անդամներին կարող է տեսնել տարվա մեջ ընդամենը տասներեք օր:
«Հակասական զգացողություններ ունեմ: Իմ աղջիկը դարձել է կումարի, եւ դա լավ է, բայց մենք նրանք կկարոտենք, նա մեզնից առանձին է ապրելու»,- ասել է աղջկա հայրը:
Երեքամյա Տրիշնան պատվավոր տիտղոսի համար պայքարել է երեք այլ հավակնորդների հետ: Ընտրության ժամանակ հաշվի է առնվել ինչպես արտաքինը, այնպես էլ բնավորությունը, բացի այդ, թեկնածուների մարմնի վրա որեւէ սպի չպետք է լինի: Միաժամանակ նրանք չպետք է լաց լինեն զոհաբերության արարողության ժամանակ:
Նախկին կումարին ընտրվել է 2008 թվականին՝ երեք տարեկան հասակում: Աղջիկը վերադարձել է ընտանիք սեռահասուն դառնալուց հետո: Նա այլեւս չէր կարող լինել անարատ կույսի մարմնացումը: Նա մինչեւ կյանքի վերջ կենսաթոշակ կստանա:

Top-News.am

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...