Մի պահ կանգ առեք, փորձեք հասկանալ, թե ինչ եք արել ու համապատասխան որոշում կայացրեք
Այնպես մի արեք, որ հունից դուրս գամ։ Այլանդակներ, հրեշներ, տականքներ, ուրեմն չէիք ազդվել այն փաստից, որ մեր հերոս տղերքի մասունքներով տոպրակներն իրար գլխի վրա լցված շպրտված էին նկուղներում, հիմա իբր վրդովվել եք, որ այդ հրեշավոր պատկերով լուսանկարները Քրիստինե Վարդանյանը շպրտել է առողջապահության նախարարի դեմքին։ Հրեշներ, տականքներ, չափերիդ մեջ մնացեք։
Մի մոռացեք, որ այդ տոպրակներում մեր երեխաների մարմիններն էին կամ մարմինների մասերը։ Մեր երեխաների։ Տականքներ, մենք դեռ սպասում ենք, համբերում ենք, բայց որ այսպես շարունակեք, չեմ երաշխավորում, որ մեզնից մեկի նյարդերը տեղի կտան։
Մեկ անգամ էլ ասեմ` մեր երեխաների մարմիններն էին այդ տոպրակներում։ Ու եթե որեւէ տականք չհասկացավ ինչ եմ ասում, հիմա թող իր երեխային պատկերացնի զոհված, պարկերի մեջ դրված ու մի կեղտոտ նկուղ նետված։
Պատկերացրի՞ք, տականքներ։ Ես ձեզ ասում եմ, հորդորում, մի պահ կանգ առեք, փորձեք հասկանալ, թե ինչ եք արել ու համապատասխան որոշում կայացրեք։ Ու որ մի անգամ եւա լավ պատկերացնեք, թե նկուղներում ում մարմիններն էին, տեղադրում եմ մեկ անգամ եւս այս լուսանկարը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն