ՀԱՊԿ-ի նիստի ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ․ Սեյրան Օհանյան
Գեներալ-գնդապետ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարևորելով մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝
հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել էին ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով՝ ինչու խորհրդարական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել:
Միաժամանակ մենք կարևորել ենք երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ՝ հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիքով: Եվ որևէ պատասխան կամ մերժում չենք ստացել:
Սակայն տարօրինակն այն է, որ այսօր փորձելով ստվեր նետել մեր գործողություններին՝ իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն