Ալեքսանդր Կոչուբաեւը ՄԱՐԴ է
Ալեքսանդր Կոչուբաեւը ՄԱՐԴ է։ Եւ սա նրան բնորոշող միակ ճիշտ բառն է։
Ես նրան տեսել եմ բերման ենթարկվածների, ձերբակալվածների շահերը պաշտպանելիս։
Տեսել եմ նրա աչքերն այդ պահին ու հասկացել, որ նա դա անում է ոչ թե գործից, մասնագիտությունից, այլ սրտից բխած ալիքներից ելնելով։
Ալեքսանդր Կոչուբաեւին տեսել եմ նաեւ հագուստը պատառոտված բերման ենթարկվելիս։ Եւ այդ ժամանակ եւս հասկացել եմ, որ նա վճռական է, հասկանալով, որ կռվում է իր փոքրիկ երեխայի համար արժանապատիվ հայրենիք կերտելու համար։
Ու երբ նաեւ լսում ես, որ 104 քննիչների էլ վարչախումբը հանձնարարել է գործ կարել Կոչուբաեւի ընկերների, պայքարի տղերքի նկատմամբ, պարզապես ուզում ես ասել` 104 քննիչներ, կանգ առեք։
104 քննիչներ, ոչ մի գործ, ոչ մի աշխատավարձ հայրենիքից թանկ չէ։ 104 քննիչներ, ես ուզում եմ հավատալ, որ ձեզ համար հայրենիքն ամեն ինչից թանկ է։
Մարդ եղեք։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն