«Փաշինյանը կառչելու է աթոռից. ընդդիմադիր շարժման գործողությունները նույնպես պետք է լինեն ոչ ստանդարտ». Գեղամ Նազարյան
«Հայաստանը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում, որի պատճառներից է 2020թ. ոչ ստանդարտ ղեկավարի առկայությունը։ Փաշինյանը պարզապես վատ ղեկավար չէ, որ ընդունելով երկրի վիճակի վատթարացումը՝ հրաժարական տա։ Ընդհակառակը՝ էլ ավելի է համառելու և կառչելու է աթոռից։ Ընդդիմադիր շարժման գործողությունները նույնպես պետք է լինեն ոչ ստանդարտ և հաշվի առնեն հանգամանքները»։
Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Ըստ Նազարյանի՝ «Դիմադրություն» շարժումը խաղաղ բնույթ է կրում՝ չնայած բոլոր սադրանքներին։ «Որպես սադրանքների մաս կարելի է դիտարկել բազմաթիվ մասնակիցների ձերբակալությունները և շինծու մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը։ Ըստ որում, բոլոր գործերը հիմնված են մեկ ոստիկանի ցուցմունքների վրա, ինչը նախկինում Փաշինյանի կողմից քննադատվող արատավոր պրակտիկայի կրկնությունն է։ Սա ընդամենը փորձ է արնաքամ անելու, թուլացնելու շարժումը»,-նշեց պատգամավորը։
«Երբ շարժումը սկսվում էր, մեր համախոհներից շատերը մտավախություն ունեին, թե արդյոք այս հետպատերազմյան վիճակում մարդիկ դուրս կգան փողոց: Սակայն այդ մտավախությունները փարատվեցին, և հազարավոր մարդիկ դուրս եկան ցույցերի, իսկ երթերին մասնակցել է միաժամանակ մինչև 35-40 հազար մարդ, ինչը ֆիքսվել է նաև դիտարկող կազմակերպությունների կողմից»,-ընդգծեց Նազարյանը:
«Այսօր Հայաստանը կանգնած է լրջագույն վտանգների առջև, և կարող ենք հանկարծ մի օր իմանալ, որ կորցրել ենք մի շարք տարածքներ, ինչպես առանց կրակոցի կորցրինք Բերձորի մի մասը, Քարվաճառը, Ակնան և այլն։ Պատկերացնենք այն տավուշցի գյուղացու վիճակը, ով հանկարծ կհայտնաբերի, որ զրկված է իր հողատարածքի մի մասից կամ ոռոգման ջրից։ Միակ ելքը պիտի դառնա արտագաղթը, իսկ հետևանքը՝ հայաթափումը։ Իշխող խմբավորումը չի համարձակվում նույնիսկ երկխոսության մեջ մտնել իր քաղաքացիների հետ, լսել նրանց պահանջները։ Այդ իսկ պատճառով իրենք բոյկոտում են հունիսի 3-ի ԱԺ նիստը։ Մենք անպայման մասնակցելու ենք այդ նիստին և բոլոր մեր ելույթներում հանրությանը ներկայացնելու ենք այն վտանգները, որ մեզ բերելու է Փաշինյանն ու իր ռեժիմը»,-հայտարարեց ԱԺ պատգամավորը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն