Խաղաղ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 1964 քաղաքացի, այդ թվում՝ 36 անչափահաս
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ-ում իրականացվող ակցիաների ընթացքում մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 1964 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ նրանցից 54-ը բերման է ենթարկվել քրեադատավարական ընթացակարգով, իսկ 1910-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար։
Ընդ որում, վարչական իրավախախտում ենթադրաբար թույլ տալու համար բերման ենթարկվածներից որեւէ մեկը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել։
«Հարուցվել է 1416 վարչական վարույթ, որևէ հայցադիմում ՀՀ վարչական դատարան դեռևս չի ներկայացվել և որևէ անձ վարչական պատասխանատվության չի ենթարկվել»,- նշել են ոստիկանությունից։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր նաև, թե քանի անչափահաս է բերման ենթարկվել և անչափահասներին ապօրինի բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության քանի ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել և արդյոք ոստիկանության այդ ծառայողների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։
Այսպես, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկվածներից 36-ը եղել են անչափահասներ, որոնցից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
«Անչափահասներին բերման ենթարկելու 2 դեպքերով նշանակվել է ծառայողական քննություններ, որոնք գտնվում են ընթացքի մեջ։ Կարգապահական կամ այլ բնույթի իրավախախտում թույլ տված ոստիկանության ծառայողների շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։ Սույն դեպքերով ոստիկանության որևէ ծառայողի լիազորություն չի կասեցվել»,- հայտնել են ոստիկանությունից։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն