Բռնապետիկի հրահանգով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ՝ վախեցնելու նպատակով․ Իշխանյանը՝ Չալաբյանի ձերբակալության մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։ Գրառման մեջ ասվում է․
«ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անձամբ ոչ միայն չեմ ճանաչում, այլև երբևէ չեմ հանդիպել։ Այսօր Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն են կատարել, նրան բերման ենթարկել և ձերբակալել։ Համացանցում տարածված է գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ զրուցում են երեք անձինք։ Խոսակցության թեման ուսանողությանը բողոքի ցույցերին մասնակից դարձնելու համար, ամեն ուսանողի հաշվարկով 1000 դրամի առաջարկությունն է։
Ըստ զրուցակիցներից մեկի, առաջարկությունը Ավետիք Չալաբյանի կողմից է։ Ահա այստեղ հարցեր են առաջանում․
1․ Ո՞վ է կազմակերպել երեքի խոսակցության ձայնագրությունը։
2․ Ինչու՞ չի ձերբակալվել երեքից գումարի մասին առաջարկություն անողը։
3․ Որտե՞ղ է Ավետիք Չալաբյանի կողմից, անձնապես գումար առաջարկելու ձայնագրությունը։
Եզրակացություն․
Բռնապետիկի հրահանգով քննչական կոմիտե և աած կոչվող գրպանային կառույցները իրենց գործակալներով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ, բոլորին վախեցնելու նպատակով։
Իսկ վերջնական նպատակը Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու, հայաթափելու, միաժամանակ Սյունիքը (Զանգեզուրյան միջանցք), 7 հայկական գյուղերը թշնամուն հանձնելու ծրագիրն իրականացնելու խոչընդոտների վերացումն է»։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան