Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. մեր միջնորդությունը բավարարվել է. զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ
Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ եւ ծնողները հարցաքննվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Քննչկան կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ մայիսի 7-ին իրենք ներկայացրել են միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի նման ցուցում. «Մենք վկայակոչել էինք երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ:
Օրինակ, Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը, մյուսը վերաբերում է ապրիլի 13-ին արած հայտարարությանը: Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ:
Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Այս պահին տեղեկություն չունեմ, թե երբ: Քննիչն ինքն է որոշելու, թե երբ կատարի յդ հարցաքննությունը: Հուսով եմ՝ շուտ կկատարի: Հետագա անգործությունը բացառելու նպատակով, օրվա երկրորդ կեսին կներկայացնենք ավելի կտրուկ, ավելի ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»:
Փաստաբանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ճանաչվել է 27 անձ, եւս 15-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, գործընթացը շարունակվում է:
«Այս պահին Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը հետաձգված վիճակում է: Մենք հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանի հարցաքննությունն իրականացվի քննչական ստորաբաժանման շենքում, քանի որ նա ՀՀ որեւէ քաղաքացու առավելություն չունի, հատկապես, որ իր գործողություններում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն