Հյուսիսային համալսարանի ռեկտորը սովորական ստոր եւ պնակալեզ է, որը թույլ չտվեց դրոշ տեղադրել (Տեսանյութ)
Երիտասարդները այսօր՝ ապրիլի 28-ին շարունակել են իրազեկման ակցիա իրականացնել երևանյան բուհերում։ Նրանք փորձեցին Արցախի դրոշ տեղադրել Հյուսիսային համալսարանում, սակայն նրանց թույլ չտվեցին և հորդորեցին դուրս բերել դրոշը համալսարանի տարածքից՝ նշելով, որ համալսարանը մասնավոր տարածք է։
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը երիտասարդներին ասաց՝ եթե դրոշ դրվելով հարց լուծվեր, միլիոն հատ դրված կլիներ. «Դուրս եկեք համալսարանից, դուք չպետք է որոշեք, թե որ դրոշը որտեղ կախվի: Գնացեք ձեր տանը կախի: Համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, այն չի կարող հանրային վայր հանդիսանալ, որ ցանկացած ակցիայի շրջանակներում մարդիկ մտնեն, ինչ ուզեն, անեն։ Ինչքան էլ ձեր քայլը ազգանվեր լինի, դուք ապօրինի մտաք շենք։ Եթե Արցախի դրոշը դնելով հարցը լուծվեր, հանրապետության մեծ մասի պատշգամբներից դրոշը կախած կլիներ։
Ձեր քայլը մեր համալսարանում իրագործելու համար ոչ նպատակահարմար ենք գտնում։ Եթե մեկը կարող է ինձ ապացուցել, որ դրոշ չդնելը դավաճանություն է, ինքը ստորի ծնունդ է, գնացեք այդ ակցիան ձեր միջավայրում արեք, սա մասնավոր հաստատություն է»,- ասաց ռեկտորը։
Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով դիմելով բուհի ուսանողներին, հայտարարեց. «Ձեր համալսարանի ղեկավարը թույլ տտվեց, որ Արցախի դրոշը տեղադրվի, այսինքն ձեր ղեկավարը թրքամետ էեւ համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»: Ներկաները սկսեցին վանկարկել «ամոթ»:
Երիտասարդները համալսարանի բակում տեղադրեցին դրոշը, կարմիր ծուխ բաց թողեցին և շարունակեցին իրենց ակցիան։ Նրանք վանկարկում էին «Արցախ», «Նիկոլ դավաճան»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...