Պուտինի ապտակը Փաշինյանին եւ Ալիեւին
Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը ոչ այլ ինչ է, եթե ոչ հուժկու ապտակ Իլհամ Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին:
Ավելին, այս հայտարարությունը պատասխան է նաեւ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպմանը եւ դրա կազմակերպիչներին: ՌԴ նախագահը պարզապես ասաց՝ Հարավային Կովկասում բոլոր որոշումները պետք է անցնեն Կրեմլով եւ հաստատվեն այնտեղ:
Ինչ վերաբերում է ապտակին, ապա այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է: Եթե հիշում եք, ծաբաթներ առաջ Ադրբեջանը միջազգային հանրությանը, այդ թվում Ռուսաստանին պահանջ ներկայացրեց՝ այլեւս չօգտագործեք Լեռնային Ղարաբաղ եզրույթը եւ այլեւս չխոսեք կարգավիճակի մասին, քանի որ ոչ Ղարաբաղ գոյություն ունի, ոչ թլ կարգավիճակի հարց:
Իսկ մոսկովյան հայտարարության տեքստում նշված է. «Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»:
Ինչպես համոզվեցիք, եւ օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, եւ շեշտվել կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին ու ոչ մի բառ կարգավիճակի նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին:
Կարեւոր է նաեւ, որ բառ անգամ չկա, այսպես կոչված, միջանցքի վերաբերյալ, դրա փոխարեն խոսվում է բոլոր ճանապարհների, ենթադրաբար նաեւ Սոդք-Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոմայրուղու ապաշրջափակման անհրաժեշտության մասին:
Ընդգծենք նաեւ, որ հատուկ շեշտվում է, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:
Հիմա ստացած ապտակից հետո Փաշինյանը եւ Ալիեւը, ինչպես նաեւ նրանց արեւմտյան հովանավորները դեռ երկար պետք է մտորեն մինչեւ իրենց հաջորդ քայլն անելը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...